Գաղտնիքը բացահայտված է.14 նավաստիների կյանք խլած սուզանավը միջուկային էր.մանրամասներ
- 04.07.2019, 11:35,
- Լրահոս
- 0
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնազերծել է նախորդ օրերին «պետական գաղտնիքի» կնիքի տակ պահվող տեղեկությունը՝ կապված հուլիսի 1-ին ՌԴ տարածքային ջրերում ստորջրյա սարքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետ:

Ինչպես հայտնում է Reuters-ը, նախագահը բացահայտել է, որ մինչ այս լրատվամիջոցներում խոր ջրային գիտահետազոտական սարք ներկայացվող ապարատն իրականում միջուկային սուզանավ է:
Աղբյուրը նկատում է, որ 14 նավաստիների կյանք խլած հրդեհից հետո ռուսական իշխանություններին մեղադրում էին օվկիանոսի հատակին տեղի ունեցած ողբերգական դեպքի ամբողջական մանրամասները քողարկելու փորձի համար: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեպքի պահին գիտահետազոտական սարքն Արկտիկայից ոչ հեռու ուսումնասիրում էր օվկիանոսի հատակը: Բացի այդ, հրդեհն ու նավաստիների զոհվելը տեղի էին ունեցել երկուշաբթի, սակայն ՊՆ-ն տեղեկությունը գաղտնազերծել էր միայն երեքշաբթի երեկոյան:
Սարքի միջուկային լինելու մասին հայտնի է դարձել Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Կրեմլում կայացած հանդիպման արդյունքում: Նախագահը հետաքրքրվել է՝ խոշոր հրդեհից հետո ինչ վիճակում է սուզանավի միջուկային ռեակտորը, ինչին ի պատասխան Շոյգուն ասել է. «Միջուկային ռեակտորն ամբողջովին մեկուսացված է, դրա մոտ մարդ չկա: Անձնակազմի կողմից ձեռնարկվել են ռեակտորը պաշտպանելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը: Ներկայում այն սարքին է»:
Շոյգուն հավելել է, որ հրդեհը բռնկվել է սուզանավի մարտկոցային հատվածում:
Ինչ վերաբերում է զոհված 14 նավաստիներին, ապա նրանց մահվան պատճառ է դարձել այրվող նյութերից թունավորումը:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 166