80 հազարից ավելի մարդու աշխատավարձը կբարձրանա.60 հազար դրամ ստացողներինը նույնպես կբարձրանա » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

80 հազարից ավելի մարդու աշխատավարձը կբարձրանա.60 հազար դրամ ստացողներինը նույնպես կբարձրանա

80 հազարից ավելի մարդու աշխատավարձը կբարձրանա.60 հազար դրամ ստացողներինը նույնպես կբարձրանա
«Աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը ֆորմալ առումով եղել է ոչ թե Կառավարությանը, այլ Ազգային ժողովինը։ ԱԺ-ի կողմից եղել է օրենքի նախագիծ, որի վերաբերյալ Կառավարությունը տվել է դրական եզրակացություն և ներկայացրել իր առաջարկը՝ մենք ասում էինք՝ նվազագույն աշխատավարձը 55 հազարի փոխարեն՝ դարձնենք 63 հազար, իրենք առաջարկեցին  68 հազար դրամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նվազագույն աշխատավարձերի բարձրացմանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը հունիսի 27-ի նիստում հավանության էր արժանացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի օրինագիծը՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ գնդակն այժմ ԱԺ-ի դաշտում է, և 63 հազար դրամը 100 տոկոսանոց կոնսենսուսային տարբերակ է, իսկ դրանից ավելին արդեն քննարկման ենթակա է։

Պատգամավորը պազաբանեց, թե ինչու են նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելուն կասկածանքով վերաբերվում։

«68 հազար դրամն ավտոմատ բերելու էր նաև բազային աշխատավարձերի բարձրացմանը, իսկ դրանց հետ բարձրանալու էին նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Գիտենք, որ այստեղ սանդղակներ կան, օրինակ՝ պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի տասնապատիկը, որպեսզի մենք չազդենք այդ բազային աշխատավարձի վրա, նվազագույն աշխատավարձը ֆիքսել ենք այն չափով, որպեսզի ավտոմատ չբերի ազդեցության։ Բայց եթե Կառավարությունն առաջարկում է 68 հազար դրամ  ու նաև կառաջարկի մեխանիզմ, որով թույլ կտրվի, որպեսզի այդ բազային աշխատավարձը մնա անփոփոխ, ինչպես նաև կներկայացնի դրա հարկաբյուջետային ռիսկերը և գործատուների վրա ազդեցությունը, ապա մենք մեծ հաճույքով կընդունենք նաև 68 հազար դրամը»,- շեշտեց Բաբկեն Թունյանը։





Նա նաև տեղեկացրեց, որ 80 հազարից ավելի մարդու նվազագույն աշխատավարձ  է բարձրանալու, 80 հազարն այն մարդիկ են, որոնք այսօր են ստանում նվազագույն աշխատավարձ, իսկ եթե կան այնպիսիք, որ այսօր ստանում են 60 հազար դրամ, նրանց աշխատավարձը նույնպես բարձրանալու է։

«Մենք պետք է նայենք այն աշխատողներին, որոնք այսօր ստանում են 63-ից կամ 68 հազար դրամից պակաս աշխատավարձ։ Եթե Հայաստանում ունենք նվազագույն աշխատավարձ հասկացություն, ապա տրամաբանական է, որ այդ նվազագույն աշխատավարձը պետք է լինի առնվազն այն մակարդակի վրա, որում գտնվում է սպառողական զամբյուղի արժեքը։ Այլապես դրա գոյությունն ընդհանրապես անիմաստ է դառնում, քանի որ ասում ենք, որ մարդուն ապրելու համար այսքան գումար է անհրաժեշտ, ու, ասենք, որ կարող են նվազագույն աշխատավարձ ստանալ դրանից ցածր։ Իմաստը ո՞րն է, եթե մարդու կենսապահովման մինիմալ պայմանները հնարավոր չէ այդ գումարով ապահովել»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 199


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v