Սփյուռքն ավելի ակտիվ է մասնակցելու նոր Հայաստանի կայացման գործում. ԱՄՆ-ի հայեր » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Սփյուռքն ավելի ակտիվ է մասնակցելու նոր Հայաստանի կայացման գործում. ԱՄՆ-ի հայեր

Սփյուռքն ավելի ակտիվ է մասնակցելու նոր Հայաստանի կայացման գործում. ԱՄՆ-ի հայեր
Ամերիկայի ձայնը գրում է.

Սփյուռքի ներգրավվածությունը նոր Հայաստանի կյանքում մեծանալու է, կանխատեսում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը: Նրա խոսքով, եթե նախկին տարիներին Սփյուռքը հիմնականում զբաղված էր միայն Հայաստանի սահմաններից դուրս հայկական պետության շահերը պաշտպանելու հարցով, ապա այժմ իրավիճակը կարող է փոքր-ինչ փոխվել.

«Կտեսնեք, թե ինչպես են սփյուռքահայերն ավելի ակտիվ ներգրավվում Հայաստանի զարգացման գործում»:
Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնում այդ ուղղությամբ դրական քայլերից մեկն է, նշում է Համբարյանը:

«Թավշյա Հեղափոխությունը» նոր հնարավորություններ է ստեղծել Սփյուռքի հայերի համար իրենց պատմական հայրենիքի ապագայի կերտմանը ավելի ակտիվ մասնակցություն ունենալու գործում, համոզված է ամերիկահայ գործարար եւ բարերար, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենը: Նրա խոսքով, հատկապես կարեւոր է Սփյուռքի երիտասարդների ներգրավումը Հայաստանի կյանքում.

«Երիտասարդներին պետք է ցույց տանք, թե ապագան ինչպես կարող է փոխվել դեպի լավը իրենց մասնակցությամբ եւ, որ ապագային Սփյուռքի հայերս պատրաստ ենք, որովհետեւ իբրեւ երկիր այժմ Հայաստանն ավելի պայծառ ապագա ունի»:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը յուրաքանչյուր տարի Նյու Յորքում կազմակերպում է միջոցառում, որի նպատակն է՝ բարձրացնել ԱՄՆ-ի հայազգի երիտասարդների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, աջակցել նրանց կողմից Հայաստանում կամավոր աշխատանքի կատարմանը:

Հայաստանի կառավարությունն այսօր լուրջ աշխատանք է իրականացնում արտերկրում բնակվող հայերին ներգրավելու համար, որը կարեւոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի թե՛ Սփյուռքի ապագայի համար, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին.

«Հաշվի առնելով ժողովրդավարական փոփոխությունները, մարդկանց համար Հայաստանի կյանքում ներգրավվելու բազմաթիվ նոր հնարավորություններ են բացվում»:

Արդունիի խոսքով, այսօրվա Հայաստանում Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է գտնել իր տեղը, լինի դա երիտասարդ ուսանող, միջին տարիքի գործարար ու մասնագետ, թե թոշակի անցած քաղաքացի: Ոչ պակաս կարեւոր են Հայաստան ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների այցերը, համոզված է Արդունին: Նրա խոսքով, Ամերիկայի հայկական համագումարը խթանելու է նաեւ այդ կարգի այցերը хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 176


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v