Մենք պետք է փոխվենք` ներսից դուրս և դրսից ներս. Թորոսյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Մենք պետք է փոխվենք` ներսից դուրս և դրսից ներս. Թորոսյան

Մենք պետք է փոխվենք` ներսից դուրս և դրսից ներս. Թորոսյան
Զրո հանդուրժողականություն սեռական և ընտանեկան բռնությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Չեխ աղջկա պատմությամբ սկսված և վերջին օրերին Լյուսի Քոչարյանի միջոցով բարձրաձայնվող սեռական բռնությունների մասին պատմությունները սարսափեցնող են։ Հատկապես սարսափեցնող են մանկահասակ երեխաների նկատմամբ և ընտանիքի ներսում կատարվող բռնության դեպքերը։ Իհարկե, հիասթափեցնող են բռնության զոհերին մեղադրող և բռնարարներին արդարացնող ստոր մեկնաբանությունները, սակայն մենք բոլորս պետք է հասկանանք, որ պարտավոր ենք անցնելու ավելի հասուն, բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն ունեցող հասարակություն ունենալու ճանապարհը»,-գրել է նա։

Նախարարի խոսքով՝ հատկապես կանանց ու աղջիկների նկատմամբ այս բռնությունների արմատները խորն են, «նույնիսկ ավանդութային և մշակութային»։

«Բռնությունն այս սկսվում է դեռ ներարգանդային կյանքում, երբ մայրը կամ հայրը սկսում են մտածել հղիությունը ընդհատելու մասին, քանի որ պտուղը իգական սեռի է։ Հետո այդ բռնությունը շարունակվում է սեփական աղջիկ երեխաներին տղա երեխաներից տարբերակելով, վերջիններիս ամեն բան թողնելով, մյուսներին արգելելով։ Բռնությունն այդ սնում են հենց զոհերի ծնողները, ովքեր դեռ մանկուց ճնշում են արտահայտվելու և պաշտպանվելու նրանց իրավունքը: Եվ այստեղ պետությունն անելիք ունի՝ ընտանեկան և սեռական բռնության կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանության հարցում։ Անելիք ունի բռնարարներին արժանի պատժի ենթարկելու հարցում։ Անելիք ունի մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած կանանց դերը բարձրացնող կրթություն ու դաստիարակություն տալու հարցում։ Անելիք ունի բոլոր երեխաներին՝ պաշտպանվելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով օժտելու հարցում: Այսպես այլևս չի կարող շարունակվել, մենք պետք է փոխվենք։ Ներսից դուրս և դրսից ներս»,-գրել է Թորոսյանը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 188


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v