Որ չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ.թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում, եթե ... » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Որ չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ.թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում, եթե ...

Որ չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ.թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում, եթե ...Մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նեղացած է ՔՊ-ից՝ վարչության անդամ չընտրվելու կապակցությամբ և պատրաստվում է մանդատը վայր դնել: Այսօր, սակայն Միքայելյանը հերքեց այդ լուրերը:

«Էսօր որ ես չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ.... Մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին և էս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, երևի, որ արդար ընտրություններ ա եղել, ես գրեթե 32 հազար ձայն եմ հավքե, ես էդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ինչ-որ էս խաղերի կամ 300 հոգու մեջից քվեարկության արդյունքում ես պատասխանատու չեմ, որ տենց խռովեմ, նեղանամ. ես խռովող տղա չեմ, ես իմ գործն արել եմ, անելու եմ միշտ»,- ասաց նա:

 

 

«Եթե դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում: Համակարգ ա ձևավորվել տարիների ընթացքում, որին ենթարկվել են մարդիկ, բայց նրանց մեջ մարդիկ կան, որ իրենց նորմալ են պահել, աշխատել են: Մենք եկել ենք, որ ոչ թե մարդ փոխենք, այլ մարդկանց փոխենք»,-  ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների շուրջ ընթացող քննարկումներին:
Միքայելյանը չբացառեց, որ իրենց կուսակցության ներսում ինչ-որ խմորումներ և տարբեր թիմեր ձևավորված լինեն. «Բնական ա՝ եղել են խմորումներ, բոլորս էլ դա գիտենք: Ես չեմ ուզում անուններ տալ: Ես անուններ տվող չեմ, դատարանում էլ, որ երեք տարի նստել եմ, անուններ չեմ տվել»,- թեման եզրափակեց Միքայելյանը՝ չցանկանալով հստակ տեղեկություններ հաղորդել, թե ում նկատի ունի և ով, ըստ իրեն, չպետք է լիներ վարչության անդամ: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 169


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v