Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում էՀայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 29-ին ֆեյսբուքյան իր գրառման մեջ անդրադարձել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանտարկյալների միաժամանակյա փոխանակման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությանը։ Այդ համատեքստում նա ուշադրություն է հրավիրել հայտարարության մեջ տեղ գտած «բովանդակային բանակցություններ» ձևակերպմանը՝ այն անվանելով «մտահոգիչ»։

«… Սակայն համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպումը կրկին մտահոգիչ է. «Որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։

Համանախագահների մոտ արդեն մեկ տարի է, ինչ բնավորություն է դարձել ադրբեջանական դիվանագիտության հորինած, այսպես կոչված «բովանդակային բանակցությունների» (substantive talks) մասին խոսելը։

Մի՞թե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ»,- գրել է Աշոտյանը։

Fip.am-ը պարզել է, որ Աշոտյանի հիշատակած սուբստանտիվ կամ բովանդակային, առարկայական բանակցությունների թեզը նոր չէ, որ տեղ է գտնում միջնորդների հայտարարություններում։ Եթե անգամ համանախագահների կողմից հիշյալ ձևակերպումը օգտագործելը «բնավորություն է դարձել», դա տեղի է ունեցել ոչ թե վերջին մեկ տարվա ընթացքում, այլ ավելի վաղ՝ Հանրապետականի օրոք։

Ի՞նչ է հուշում միջնորդների հայտարարությունների բովանդակությունը վերջին տարիներին

2018-2019 թթ․ բովանդակային բանակցությունների անհրաժեշտությունը հիշատակվում է 2019-ի հունիսի 29-ի հայտարարությունում և հունիսի 20-ի հայտարարությունում, դրանից առաջ՝ 2018-ի հուլիսի 12-ի հայտարարությունում։ Այսինքն՝ մոտ մեկ տարվա ընթացքում տասնյակից ավելի արված հայտարարություններում այսպես կոչված «ադրբեջանական թեզը» չի նշվում։

Իսկ ահա Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հունիսից մինչև հոկտեմբեր իրար հաջորդող հայտարարություններում կողմերին Աշոտյանին «մտահոգող» բովանդակային բանակցությունների կոչ էին անում։

«Մենք նաև բովանդակային բանակցություններում առաջընթացի, ինչպես նաև ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ ստեղծելու առաջարկն առաջ մղելու կոչ ենք անում։ Մենք շարունակելու ենք աշխատել կողմերի հետ՝ առաջ տանելու նախագահների վերջին երկու հանդիպումներում գրանցված արդյունքները»,- ասված է 2016-ի հունիսի 24-ի հայտարարությունում։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 198


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v