• 15:53 – Մենք ձեզ իշխանություն չունենք տալու.Նիկոլը կարա 1000 սխալ թույլ տա ու իրան քվե տվողները միայն իրավունք ունեն սխալները ցույց տալու. դուք այլևս տեղ չունեք մեր իրականությունում… 
  • 16:15 – Ինչո՞ւ «Ա1+»-ը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հեռարձակման արտոնագրեր չստացան. պարզաբանում 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 15:53 – Մենք ձեզ իշխանություն չունենք տալու.Նիկոլը կարա 1000 սխալ թույլ տա ու իրան քվե տվողները միայն իրավունք ունեն սխալները ցույց տալու. դուք այլևս տեղ չունեք մեր իրականությունում… 
  • 12:30 – Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Վրաստանի իշխանությունների հայտարարությունները չեն նպաստում ՌԴ-ի հետ երկխոսության կարգավորմանը. Պեսկով

Վրաստանի իշխանությունների հայտարարությունները չեն նպաստում ՌԴ-ի հետ երկխոսության կարգավորմանը. Պեսկով
Վրաստանի ղեկավարության հայտարարությունները, որոնք կատարվել են ռուսատյացության ոգով, չեն նպաստում 2 երկրների հարաբերությունների կարգավորման հետագծին մոտենալուն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«(Ռուսաստանում) չեն կարող դրական ընկալել Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք կատարվել են ռուսատյացության ոգով: Մեր կարծիքով՝ նման գործողությունները չեն նպաստում հարաբերությունների կարգավորման հետագծին մեզ մոտեցնելուն»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:

Հունիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկսվել էին բողոքի ցույցեր, ցուցարարները հանդես էին գալիս Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի նստաշրջանին ռուսաստանցի պատվիրակների մասնակցության դեմ: Արմատականները գրավել էին խորհրդարանի շենքը, որտեղ էին Ռուսաստանի ներկայացուցիչները: հատուկ նշանակության ջոկատը ցրել էր հանրահավաքը, բայց հունիսի 21-ին ցույցերը շարունակվել էին: Տուժել է 240 մարդ, 300-ից ավելին ձերբակալվել է:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին Ռուսաստանին «թշնամի» էր անվանել՝ հայտարարելով, որ Մոսկվան իբր շահագրգռված է երկրի հասարակության պառակտմամբ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նրա խոսքը ոչ պրոֆեսիոնալ էր որակել եւ ենթադրել, որ նա գործի մասին լավատեղյակ չէ կամ իրավիճակն աղավաղում է:

Հունիսի 21-ին Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով արգելում էր հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին Ռուսաստանից քաղաքացիների փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան, տուրօպերատորներին եւ գործակալներին խորհուրդ էր տվել ուղեգրեր չվաճառել: Կառավարությանը հանձնարարվել էր ապահովել ռուսաստանցիների հայրենիք վերադարձը: Հունիսի 22-ին ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 8-ից կդադարեցվեն Ռուսաստանի տարածքում վրացական ավիաընկերությունների չվերթները: Վրացական վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկը (21 տոկոսը) Ռուսաստանից էր: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 199


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v