Վթարի ենթարկված ոստիկանների մահվան մեջ մեղադրվող «Ճըվճըվ Արոյի» որդու գործով դատավարությունը դոփում է տեղում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Վթարի ենթարկված ոստիկանների մահվան մեջ մեղադրվող «Ճըվճըվ Արոյի» որդու գործով դատավարությունը դոփում է տեղում

Վթարի ենթարկված ոստիկանների մահվան մեջ մեղադրվող «Ճըվճըվ Արոյի» որդու գործով դատավարությունը դոփում է տեղումԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 28-ին շարունակվեց ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների մահվան մեջ մեղադրվող «Ճըվճըվ Արոյի» որդու՝ Սարգիս Վարդանյանի, գործով դատական նիստը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ։

Դատական նիստն սկսվեց մոտ կես ժամ ուշացումով, քանի որ դատարանում ամբաստանյալի ներկայությունն ապահովելու հետ կապված տեխնիկական խնդիրներ էին առաջացել։

Դատական նիստին ներկա էր նաև փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը։ Պարզվեց՝ ամբաստանյալն ուզում է երրորդ պաշտպանն ունենալ եւ դատարանը Լեռնիկ Հովհաննիսյանին ներգրավեց որպես ամբաստանյալ Սարգիս Վարդանյանի պաշտպան։

Դատարանը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Ամբաստանյալ Վարդանյանը խնդրեց դատարանին հետազոտված համարել իրեղեն ապացույցները, իսկ գործի նյութերում որպես ապացույց առկա էր 2 ավտոմեքենա, տեսաերիզներ եւ այլ իրեր, որոնք դատավարության կողմերի համաձայնությամբ համարվեցին հետազոտված և հրապարակված։ Ապա հետաձգվեց դատական նիստը, քանի որ անցան վկաների հարցաքննությանը, որոնք չէին ներկայացել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 3-ին, որի ժամանակ նախատեսվում է դատակոչված 12 վկաներից հարցաքննել 5-ին։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել շուրջ 1,5 տարի առաջ. 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 համարանիշի և ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Պարզվել է, որ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է «Ճըվճըվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդանյանը, որը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Նախնական քննության տվյալներով՝ Ս.Վարդանյանը Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ ընթացել է լապտերը միացված վիճակում՝ բնակավայրերի համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ և դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ս.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը դատարան է ուղարկվել դեռեւս 2018 թվականի հունիսին, սակայն դատավարությունը դեռ շարունակվում է։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 154


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v