Բաքուն հասկացնում է՝ կդիմի պատերազմի, եթե չըն­դունվեն ադրբեջանական մոտեցումները. ինչո՞ւ չի հնչում Երևանի համարժեք պատասխանը.«Փաստ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Բաքուն հասկացնում է՝ կդիմի պատերազմի, եթե չըն­դունվեն ադրբեջանական մոտեցումները. ինչո՞ւ չի հնչում Երևանի համարժեք պատասխանը.«Փաստ»

Բաքուն հասկացնում է՝ կդիմի պատերազմի, եթե չըն­դունվեն ադրբեջանական մոտեցումները. ինչո՞ւ չի հնչում Երևանի համարժեք պատասխանը.«Փաստ»«Ադրբեջանի արտաքին քաղաքական գե­րատեսչության ղեկավար էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը, հայ­տարարել էր, թե Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկա­յացրել են այն փաստաթղթերը, որոնք նախ­կինում քննարկվել են, և առանձնացրել էր փաստաթղթի այն դրույթները, համաձայն որոնց, ըստ Մամեդյարովի, հայկական զոր­քերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթական մեծամիտ հոխորտանքն էր դուրս ժայթքել, թե Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտ­ված չէ, և որ իրենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն իրենց «հայրենի հողերն ազատագրելուն»:



Բաքվի նման հռետորաբանությունն ամե­նևին էլ նորություն չէ: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցությունների մասին սովորաբար խոսում են հատվածա­բար՝ դրանք ներկայացնելով խեղաթյուրված կամ անդրադառնում են միայն այն դրվագ­ներին, որոնք իրենց ձեռնտու են: Մամեդյա­րովի սկանդալային հարցազրույցը հենց այդ շարքից է, սակայն նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքի տողատակից հասկանա­լի է, որ ԱՄՆ մայրաքաղաքում կողմերը որևէ էական համաձայնության չեն հանգել, այլ խոսել են որոշ սկզբունքների մասին, որոնց շուրջ, ըստ ամենայնի, որևէ համաձայնու­թյան չեն եկել:

Միևնույն ժամանակ, նույնիսկ անզեն աչ­քով նկատելի է, որ Բաքուն վերադարձել է շանտաժի քաղաքականությանը, երբ մի­ջազգային հանրությանն, ըստ էության, հաս­կացնում է, որ կդիմի պատերազմի, եթե չըն­դունվեն ադրբեջանական մոտեցումները: Եթե Մամեդյարովն այս մասին խոսում է ակ­նարկով, ապա Ադրբեջանի նախագահն ար­տահայտվում է անհամեմատ ոչ դիվանագի­տական լեզվով:



Հայաստանի ԱԳՆ խոսնակը օրեր առաջ հերքել էր Մամեդյարովի պնդումները, նախօրեին էլ թեմային անդրադարձել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանը հայտարարել է, որ ինքը հիմնվում է Մամեդյարովի՝ հունիսի 24-ին «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցի վրա:

Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանի համար գերակա խնդիր են մնում Դուշանբեի պայմանավորվածությունները: «Դուշանբեն պետք է դառնա նաև «Դուշանբե պլյուս», որովհետև իրադրությունը և լարվածությունը ի ցույց բերեցին, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ: Եվ այդ առումով, երբ որ մենք ունենք զոհեր և մենք ունենք զի­նադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունը այնպիսի գոր­ծառույթների, ինչպիսին են, օրինակ, զինա­դադարի խախտման հետաքննության մե­խանիզմները և այդ մոնիտորինգի կարողու­թյունների ուժեղացումը: Մեզ համար շատ էական են առաջին հերթին հենց այդ բովան­դակային գործիքները, որոնց գաղափարը կա և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, և որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել միջավայրը, որը նպաստում է խաղաղ գործընթացին»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Հայկական կողմի օրակարգն ակնհայտ է, սակայն, կարծում եմ, Հայաստանի ԱԳՆ նա­խարարի պատասխանն այնքան էլ համար­ժեք չէ, մանավանդ, որ Մամեդյարովը խոսել է կոնկրետ փաստերի մասին, որոնք տակավին չեն մեկնաբանվել կամ հերքվել նաև միջնորդների կողմից­»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 193


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v