Առանց աչք թարթելու. ինչպես է ծվեն ծվեն արվել Հայաստանը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Առանց աչք թարթելու. ինչպես է ծվեն ծվեն արվել Հայաստանը

Առանց աչք թարթելու. ինչպես է ծվեն ծվեն արվել ՀայաստանըՀատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ մի քանի համայնքների ղեկավարներ ապօրինաբար հողատարածքներ են վաճառել Հովիկ Աբրահամյանի մերձավոր անձանց: Օրերս էլ տեղեկություն եղավ, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրը ամսական ընդամենը 20 հազար դրամով վարձակալում է Հայաստանի ջրամբարներից մեկը: Այս տեղեկությունները Հայաստանում որևէ մեկին այլևս չեն զարմացնում, որևէ մեկին չեն զարմացնում նախկին նախագահների եղբայրների և որդիների բանկային հաշիվներին մի քանի տասնյակ միլիոն դոլարների առկայությունը, ընդ որում մեկ հաշվին՝ դեռ պարզ չէ՝ ինչեր կան մնացած հաշիվներին, որևէ մեկին չեն զարմացնում Հայաստանում հանրային և պետական ռեսուրսի հետ գործված անօրինականությունները:





Զարմանալին այն է, որ այդ ամենի հեղինակները, կամ մարդիկ, որոնց աչքի առաջ է կատարվել այդ ամենը, որոնք այս կամ այն կերպ լեգիտիմացրել են այդ ամենը, ծառայել են այդ ամենի, այսպես ասած, ինտելեկտուալ քող, առ այսօր շարունակում են խոսել ինչ-որ հայրենասիրության, պետականության, Արցախի, անվտանգության և այդ կարգի այլ իրողությունների մասին, որոնք ոտնատակ են տվել իշխանության կարգավիճակում եղած ժամանակ, և որոնց հաշվին կառուցել են անձնական բարեկեցությունը՝ դղյակների, հողատարածքների, չնչին գներով ձեռք բերված ջրամբարների և այլ օբյեկտների տեսքով, քամելով Հայաստանի Հանրապետությունը և հասցնելով, օրինակ, Ապրիլյան պատերազմի: Հիշարժան էր, թե ինչպես էր, օրինակ, նույն Հովիկ Աբրահամյանն ու նրա հետ ուղևորվող պատգամավորների խումբը ուրախ-զվարթ ուղևորվում սահման խրամատներում զինվորների հետ կամուֆլյաժով նկարվելու համար, որպեսզի հետագայում՝ լուսանկարվելուց հետո, զինվորները վերադառնան մտորումների, թե ինչպես հասցնեն պահել իրենց ընտանիքը, հոգալ ծախսերը, վարկերը և այլն, իսկ Հովիկ Աբրահամյանն ու մյուսները ընկնեն մտորումների գիրկը, թե խրամատներից կամուֆլյաժով լուսանկարների քողի տակ էլ ինչ օբյեկտ կամ տարածք վերցնեն ջրի գնով և վերածեն ձրի բերած հարստության:

Իսկ Ապրիլյան պատերազմում պարզվում է, որ իշխանությունը, այսպես կոչված քաղաքական իշխանությունն ունի անհրաժեշտ ամեն ինչ իրեն երջանիկ զգալու համար, իսկ բանակի առաջնագիծը պահող զինվորը չունի իրեն պաշտպանված զգալու համար նվազագույն անհրաժեշտը, բայց կյանքի գնով պաշտպանում է հայրենիքը: Եվ մարդիկ դեռ խոսում են, ընդ որում, «մուննաթ» գալիս այդ խոսքերից հետո իրենց հասցեին հանրության կոշտ արտահայտությունների վրա, այն դեպքում, երբ պետք է թերևս շնորհակալություն հայտնեին հանրությանը միայն կոշտ արտահայտություններով բավարարվելու համար: Ամեն օր ի հայտ են գալիս Հայաստանի նյութական մսխման և բարոյական անկման այն մասշտաբները, որոնց մատնել է պետությունը Հայաստանում իշխած նախկին համակարգը, առանց աչք թարթելու: Եվ բավական է թարթել աչքը, այդ համակարգը անմիջապես հավաքվելու և անցնելու է իր նույն գործին, այդ հարցում կասկած ունենալ պետք չէ:















L хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 215


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v