Երեխաների անվճար հիվանդանոցային բժշկական օգնության տարիքային շեմը դարձավ 18 տարեկանը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:14 – Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Ներդաշնակություն» հոգեբանական աջակցության և զարգացման կենտրոն 
  • 13:51 – Մեղրիի սահմանային անցակետում ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն երևույթների բացահայտման դեպք։ 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Երեխաների անվճար հիվանդանոցային բժշկական օգնության տարիքային շեմը դարձավ 18 տարեկանը

Երեխաների անվճար հիվանդանոցային բժշկական օգնության տարիքային շեմը դարձավ 18 տարեկանըԳործադիրի անդամներին որոշման նախագիծը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակի, շահառուների խմբերի ընդլայնման, մատուցվող ծառայությունների առկա պահանջարկի բավարարման, գրպանից դուրս կատարվող ծախսերի ցուցանիշի նվազման, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների արդիականացման, վերազինման, անհրաժեշտ սարքավորումներով հագեցման անհրաժեշտությամբ:

Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև շահառուների խմբերը:



Մասնավորապես, որոշման համաձայն երեխաներին` ՀՀ-ում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները ամբողջ ծավալով տրամադրվում են միայն 0-7 տարեկաններին:

Միևնույն ժամանակ, բնակչության կողմից կատարվող մասնավոր ծախսերի ավելացումը և աղքատության ցուցանիշների վատթարացումը հատկապես 0-18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար գնահատվում է բարձր ռիսկային, քանզի դեմոգրաֆիկ, վերարտադրողական խնդիրներին զուգահեռ առաջ է գալիս առողջ սերունդ և մարտական պոտենցիալ ունենալու հարցը:

Պետք է նշել նաև, որ ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններն ունեն զգալի մակրոտնտեսական ազդեցություն և խորացնում են աղքատությունը, քանի որ պահանջում են բազմակի բժշկական միջամտություններ, ինչն էլ իր հերթին ենթադրում է զգալի, հաճախ նույնիսկ աղետալի` չքավորության հասցնող բժշկական ծախսեր:





Հնարավոր հաշմանդամության արդյունքում քաղաքացին կորցնում է աշխատունակությունը, այսինքն` հավելյալ արժեք ստեղծելու կարողությունները: Ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռի մեծ մասը սիրտ-անոթային հիվանդություններից հետո բաժին է ընկնում նորագոյացություններին` կազմելով շուրջ 20.6 տոկոս:

Հաջորդը ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններն են, ընդ որում ուռուցքաբանական վիրահատությունները պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով տրամադրվում են բնակչության բոլոր խմբերին, իսկ ճառագայթային և քիմիաթերապևտիկ ծառայությունները տրամադրվում են համավճարային սկզբունքով:

Սակայն ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բուժմանն ուղղվող պետական ծախսերն այսբերգի ընդամենը գագաթն են, և կորցրած աշխատունակության արդյունքում առաջացած անուղղակի լրացուցիչ ծախսերը ավելի քան չորս անգամ գերազանցում են այդ ցուցանիշը:



ՀՀ ողջ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվում են շտապ բժշկական օգնության ծառայությունները, սակայն Երևան քաղաքում կիրառվում է ավելի քան 30,000 բնակչի համար մեկ բրիգադ հարաբերակցությունը, ինչի պատճառով նվազում է ծառայության արագ արձագանքման հնարավորությունը և ավելանում է կանչերի միջև առկա միջին տևողությունը:

Նախագծով առաջարկվում է նաև ինչպես մարզային, այնպես էլ Երևան քաղաքի բժշկական կազմակերպությունների արդիականացում, վերազինում, հիմանանորոգում, միջազգային ստանդարտներին համապատասխանեցում:



Այս որոշմամբ ակնկալվում է ՀՀ քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակի, շահառուների խմբերի ընդլայնում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների հասանելիության ապահովում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 158


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v