ՌԴ-ում փրկարարներն արջի որջում «կենդանի մումիայի» վերածված տղամարդու են հայտնաբերել,ողջ մնալու համար սեփական մեզն է խմել (ֆոտո) » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ՌԴ-ում փրկարարներն արջի որջում «կենդանի մումիայի» վերածված տղամարդու են հայտնաբերել,ողջ մնալու համար սեփական մեզն է խմել (ֆոտո)

ՌԴ-ում փրկարարներն արջի որջում «կենդանի մումիայի» վերածված տղամարդու են հայտնաբերել,ողջ մնալու համար  սեփական մեզն է խմել (ֆոտո)Ռուսաստանի հեռավոր՝ Մոնղոլիային սահմանակից Տուվա շրջանում, փրկարարներն արջի որջում «կենդանի մումիայի» վերածված տղամարդու են հայտնաբերել, որը, ինչպես պարզվել է հետագայում, մեկ ամիս շարունակ եղել է որջում:



Ինչպես նշում է Daily Mail-ը, Ալեքսանդր անունով տղամարդը եղել է գրեթե մահամերձ վիճակում, երբ նրան գտել են: Նրա խոսքով՝ վայրի գիշատիչը կոտրել է իր ողնաշարն ու այդ վիճակում իր որջում թողել, որպեսզի ավելի ուշ ուտի:



Ի սկզբանե նրան հայտնաբերել են որսորդական շները, որոնց տերերը սկզբում կարծել են, թե նա արդեն մահացած է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ Ալեքսանդրն ուղղակի սոսկալի տեսք է ունեցել:



Պարբերականը նկատում է, որ գորշ արջերն իրենց որսին բռնելուց անմիջապես հետո չեն ուտում: Նրանք մի քանի օր կամ շաբաթ սպասում են, մինչև որ այն հոտի, հետո նոր վերադառնում են և ուտում:



Ավելի ուշ հիվանդանոցում փոքր-ինչ ուշքի գալուց հետո Ալեքսանդրը մանրամասնել է, որ ողջ մնալու համար ստիպված է եղել սեփական մեզը խմել: Բժիշկների խոսքով՝ տղամարդը հրաշքով է ողջ մնացել:



Ալեքսանդրի մոտ հայտնաբերվել են բավականին լուրջ վնասվածքներ, որոշ հատվածներում մաշկը սկսել է նեխել:



Բրիտանական պարբերականը նկատում է, որ շոկային պատմության հրապարակումից հետո բազմաթիվ օգտատերեր զուգահեռներ են անցկացրել դրա և օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոյի «Փրկվածը» ֆիլմի միջև, որտեղ գլխավոր հերոսը ողջ է մնում գորշ արջի սարսափելի հարձակումից հետո:



  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 163


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v