• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

«Դուխով» խրախճանքներ՝ «Լա Սկալայում».«Պատերի տակ» ասում, որ վերջապես իրավիճակ փոխվեց

«Դուխով» խրախճանքներ՝ «Լա Սկալայում».«Պատերի տակ»  ասում, որ վերջապես իրավիճակ փոխվեցՔրեական հեղինակությունը, հայրենի օրենսդիրն ու շոուբիզնեսի հայտնի դեմքերը՝ մեկտեղում։ Օրեր առաջ լրատվամիջոցներում եղան հրապարակումներ այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հեղափոխությունից առաջ «ախռանիկի» դեր կատարած, մեկ- մեկ էլ սելֆիի ձող «բռնած» Հայկ Սարգսյանը, ԱՄՆ-ից վտարված Արմեն Ղազարյանի՝ Պզոյի, ինչպես նաեւ հաղորդավարներ Շուշան Երիցյանի եւ Սյուզան Սեդրակյանի հետ եղել են «Լա Սկալա» ակումբում։





Առհասարակ, հիշյալ ակումբը առավել հայտնի էր իշխանափոխությունից առաջ, եւ հատկապես նրանով, որ այստեղ «լռվում» էին հայտնիների որդիներն ու մերձավորները։ Խոսքն օրինակ Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Նարեկ Սարգսյանի, ինչպես նաեւ Վաչագան Ղազարյանի՝ Վաչոյի որդին՝ Մհերի մասին է։ Իշխանափոխությունից հետո «Լա Սկալա» ակումբը սկսեց «ծառայել»  դարձյալ Սարգսյաններին, այս անգամ՝ Հայկին։ Վերջինս Պզոյի, ինստագրամում եւ այլ շրջանակներում հայտնի աղջիկների հետ հաճախ է լինում ակումբում։ Ականատեսները պատմում են, որ Սարգսյանի՝ ակումբ մտնելուն պես անպայման միացնում են «դուխով» երգը, որի հնչյունների ներքո էլ սկիզբ է առնում խրախճանքը։

Ինչ վերաբերում է «Լա Սկալա»-յի ղեկավարությանը, ապա ինչպես բազմաթիվ օբյեկտատերերի, ովքեր Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ փառաբանում էին նրան, այսօր արդեն նույն ոգեւորությամբ գովաբանում են Փաշինյանին, եւ «պատերի տակ»  ասում, որ վերջապես իրավիճակ փոխվեց։ Թե հատկապես ինչ իրավիճակ է փոխվել «Լա Սկալա»-յում դժվար է ասել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նարեկ Սարգսյաններին պարզապես փոխարինել են Հայկ Սարգսյանները։ Չնայած, մեկ փոփոխություն կա, ակումբի պատվավոր հյուրն է դարձել Պզոն։

Հավելենք նաեւ, որ օրեր առաջ Երեւանում «ասֆալտին» փռելու օպերացիան չի շրջանցել նաեւ «Լա Սկալա» ակումբում գտնվող օրինախախտներին։ Թե ովքեր են եղել այդ շարքում՝ հաջորդիվ։

Նյութի աղբյուրը՝ ArmDay.am

  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 103


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v