Ծեծկռտուք՝ ռուսների և ադրբեջանցիների միջև. Զոհ կա.քաղաք են մտցվել ՕՄՕՆ-ականները
- 24.06.2019, 12:40,
- Լրահոս, Ադրբեջան, Ռուսաստան
- 0

Սվերդլովսկի երկրամասում ծեծկռտուքի արդյունքում 49-ամյա ադրբեջանցի է մահացել: Ինչպես հայտնում են ռուսական իշխանությունները, միջադեպը դեղի է ունեցել բարում: Ծեծկռտուքին մասնակցել են ադրբեջանցիներ և ռուսներ, բոլորը՝ տեղի բնակիչներ:
Հայտնվում է, որ ծեծկռտուքից մեկ օր առաջ ադրբեջանցիները մի տղամարդու են ծեծել, ով հաջորդ օրն ընկերների հետ որոշել է վրեժ լուծել:
Հենց առաջին հարվածից ադրբեջանցին մահացել է: Ավելի ուշ պարզվել է, որ նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
E1.RU-ն հայտնում է, որ միջադեպից հետո քաղաք են մտցվել ՕՄՕՆ-ականները, սակայն այս պահին վերջիններս արդեն հեռացել են:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 383