• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Տեսանյութ. Չեմ նախանձում Փաշինյանին,իրոք գտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում,լուրջ մարտահրավերների առջև ենք

Տեսանյութ. Չեմ նախանձում Փաշինյանին,իրոք գտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում,լուրջ մարտահրավերների առջև ենքՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ է վերադարձել Վրաստանից, և այսօր  լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այնտեղ տիրող ընդհանուր վիճակը՝ նշելով, որ Թբիլիսիի կենտրոնում, որտեղ հավաքված են ցուցարարները, որոշակի լարվածություն կա, սակայն քաղաքի այլ հատվածներում նման լարվածություն չի նկատվում։

Նրա դիտարկմամբ՝ ռուս-վրացական այդ լարվածությունը չի բխում Հայաստանի շահերից։

«Մենք շատ մտահոգված ենք, քանի որ Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, Վրաստանը մեր հարևանն է, և Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի ու Վրաստանի հետ ունեն դարավոր անցյալ, ուստի այդ լարված հարաբերություններից չենք կարող որևէ դիվիդենտ շահել։ Թե՛ տնտեսական՝ Լարսի հետ կապված, թե՛ քաղաքական բազմաթիվ խնդիրների առումներով մենք կարող ենք տանուլ տալ, որովհետև, եթե դրան գումարենք ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների լարումը, ապա մեր հարավային և հյուսիսային դարպասները բավականին լուրջ մարտահրավերների առջև են կանգնած։ Եթե բացասական զարգացումներ լինեն, ապա այստեղ հաստատ շահողներ չեն լինի»,- ասաց Է. Շարմազանովը։

Ինչ վերաբերում է Ուղղափառության վեհաժողովին տեղի ունեցած միջադեպին, որից հետո էլ Վրաստանում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդտեղ ռուսական կողմից սխալ չի եղել, ամեն ինչ առաջին հերթին եղել է կազմակերպիչների կողմից։

«Վրաստանը կազմակերպիչ երկիր է և պարտավոր է նորմալ ապահովել այնտեղ տեղի ունեցող միջոցառումների անվտանգությունը, կազմակերպվածության բարձր մակարդակը։ Երևանում էլ է եղել միջոցառում, որտեղ ադրբեջանցիներ են եղել, կամ՝ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը գնացել էին Բաքու, այնտեղ էլ որևէ լուրջ բախում տեղի չէր ունեցել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նրա բնորոշմամբ՝ այս իրավիճակում Վրաստանի իշխանությունները դրսևորում են ադեկվատ պահվածք և իրավիճակը բորբոքող որևէ հայտարարություն չեն անում։ Վրաստանի նախագահը նույնիսկ կոչ է արել, որպեսզի ռուս զբոսաշրջիկները շարունակեն այցելել Վրաստան։

«Փորձ է արվում այս ամենը ներկայացնել ռուս-վրացական հակամարտություն, սակայն հիմքում վրացական ընդդիմությունը փորձում է օգտվել առիթից և թուլացնել Բիձինա Իվանիշվիլիի թիմի դիրքերը։ Տա Աստված, Վրաստանում իրավիճակը նորմալ լինի, նույնը՝ նաև ԱՄՆ-Իրան հարաբերությունների դեպքում։ Լինելով մեր իշխանությունների խիստ քննադատը, Փաշինյանին, Արտգործնախարարությանը և առհասարակ Կառավարությանը չեմ նախանձում, քանի որ գտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, մնում է՝ սա նրանք գիտակցեն, այլ ոչ թե խոսեն խորովածից, փախլավայից ու դիետիկ բուլկուց»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 101


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v