Ռուս-վրացական հարաբերությունների լարվածության պատճառով Լարսի անցակետի փակումը կվնասի Հայաստանի տնտեսությանը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ռուս-վրացական հարաբերությունների լարվածության պատճառով Լարսի անցակետի փակումը կվնասի Հայաստանի տնտեսությանը

Ռուս-վրացական հարաբերությունների լարվածության պատճառով Լարսի  անցակետի փակումը կվնասի Հայաստանի տնտեսությանըՎրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ Վրաստանում հակառուսական բողոքի ակցիաներին, Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների լարվածության աճին չի հետևի ցամաքային ճանապարհի՝ Լարսի  անցակետի փակումը։



«Իհարկե դժվար է կանխատեսումներ անել, սակայն, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, նման քայլի գնալը կվնասի Հայաստանի տնտեսությանը։ Դա ոչ միայն անցանկալի է, այլև դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա հնարավոր փակման դեպքում»,-Panorama.am-ի հետ զրույցում  ասաց Ալիկ Էրոյանցը։



Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաներին, կոչերին ի պատասխան Ռուսաստանից դեպի Վրաստան ավիափոխադրումների դադարեցումը, ըստ վրացագետի, ուղերձ է Վրաստանին, որ Ռուսաստանը ևս չի հանդուրժելու և ազդելու է երկու երկրների միջև եղած հարաբերությունների վրա։



«Վերջին տարիներին  երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը  մեծացել էր, և վերջին տարիներին Վրաստան այցելող  ռուս զբոսաշրջիկները բավական մեծ թիվ են կազմել, գուցե այս տարի նրանք լինեին թվով առաջինը»,-նշեց նա՝ ավելացնելով, որ լարված իրավիճակը բացասաբար է ազդելու նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների վրա։



Ռուսաստանի և Վրաստանի հատուկ ներկայացուցիչների՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե ձևաչափը, ըստ վրացագետի, պետք է պահպանվի, իսկ կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն էլ ավելի վատ ու բարդ հետևանքներից խուփասելու համար։



«Վրաց հասարակության շրջանում բացասական տրամադրվածություն առկա է Մոսկվայի վարած քաղաքականության նկատմամբ։ Խորհրդարանում խոսնակի աթոռին ռուսաստանցի պատվիրակի նստելը և առիթ էր, և պատճառ։ Դժգոհությունն ընդդիմադիր գործիչների կողմից բավականին արդյունավետ օգտագործվեց։ Այս պահին շատ կարևոր է, թե ինչ քայլեր կիրականացնեն իշխանությունները, որպեսզի այս իրավիճակը հանդարտվի»,-ասաց Էրոյանցը։



Հիշեցնենք, որ հրաժարականի մասին հայտարարել  է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Ակցիաների ընթացքում տուժել է 240 մարդ, նրանցից 70-ը ոստիկան են, ավելի քան 30-ը ԶԼՄ ներկայացուցիչներ։ Կան ձերբակալվածներ ու կալանավորվածներ։

Վրացագետն ընդգծում է, ինչքան լարվածությունը մեծանա, այնքան հետևանքներն ավելի վատ են լինելու նաև Հայաստանի համար։



«Կարող ենք պատկերացնել ինչպես շատ արագ հանդարտվելու հնարավորություն, այնպես էլ առավել բացասականզարգացումներ։ Ինչպես գիտենք Սահակաշվիլին արտաքին աշխարհի օգնությամբ փորձում է իր ազդեցությունը տարածել, զարգացնել, արմատավորել  հակառուսական ու հակաիշխանական տրամադրությունները։ Նորից եմ կրկնում, իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասաց փորձագետը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 212


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v