Տեսանյութ. Սաակաշվիլին՝ իր կողմնակիցներին՝տեսեք ինչ է կատարվել Մոլդովայում, Հայաստանում, նրանցից վատը չենք ,մենք էլ կարող ենք... » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Տեսանյութ. Սաակաշվիլին՝ իր կողմնակիցներին՝տեսեք ինչ է կատարվել Մոլդովայում, Հայաստանում, նրանցից վատը չենք ,մենք էլ կարող ենք...

Տեսանյութ. Սաակաշվիլին՝ իր կողմնակիցներին՝տեսեք ինչ է կատարվել Մոլդովայում, Հայաստանում, նրանցից վատը չենք ,մենք էլ կարող ենք...‹‹Նախկինում էլ փորձ եղել է ռուս պատգամավորների Վրաստան այցելության ու այս անգամ էլ բոլորը գիտեին, որ ռուս պատգամավորներ են լինելու Վրաստանի խորհրդարանում և որ հենց իրենք են վեհաժողովի նիստը նախագահելու: Դա չէր խնդիրը, պարզապես վերջին շրջանում Վրաստանում լարված էր ներքաղաքական իրավիճակը››,- ADTV «Հարցազրույցի» ժամանակ ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:



Նա նշեց, որ օրեր առաջ ԼԳԲՏ համայքի հետ կապված Վրաստանում ակտիվ ցույցեր են եղել, նույնիկս մարդկանց սև հագուստով փողոց էին դուրս բերել, որպեսզի հսկվեր և թույլ չտրվեր այդ համայնքին հավաք անցկացնել:

‹‹ Այս և տնտեսական իրավիճակի ֆոնի վրա էլ սա տեղի ունեցավ: Ի վերջո վրացական լարին վերջին տարիների ընթացքում արժեզրկվեց, Վրաստանում նաև գնաճ է նկատվում, ինչը հասարակ քաղաքացին իր վրա զգում է և զգում է, որ փոփոխությունների կարիք կա: Մի կողմից բնակչության դժգոհությունը, մյուս կողմից էլ ընդդիմություն է դժգոհ անցած տարվա նախագահական ընտրություններից, որտեղ իրենք պարտվեցին: Կայծը կար և այն ընդդիմությունը ճիշտ օգտագործեց և դա խորհրդարանում ռուս պատգամավորի առկայությունն էր››,-նկատեց նա:



Նա նշեց, որ ռուս պատգամավորների հետ կապված միջադեպն այդքան էլ սպասելի չէր, քանի որ, եթե իշխանությունն էր կազմակերպել, պետք է բոլոր ռիսկերը հաշվի առնված լինեին:

‹‹ Սակայն մինչև մյուս տարվա հոկտեմբերին տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունները, շատ չնչին բաներից կարող է բողոքի ալիքներ բարձրացվեն: Ոչ ոք չի կարող ասել, ինչից, ինչ կարող է լինել: Իրավիճակն անկանխատեսելի է››,-շեշտեց վրացագետը:



Մելիքյանի խոսքով, կարելի է այս փուլում ամփոփել, թե իրականում ինչ տեղի ունեցավ. ‹‹Եղավ բախում, Սաակաշվիլիի կողմնակիցների կողմից եղավ փորձ՝ գրավելու խորհրդարանի շենքը, որտեղ էլ եղան հիմնական տուժողները: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, շատերն էլ հիվանդանոցներում պառկած են››:

Նա շեշտեց, որ հիմնական հրահրողները ցույցի մասնակիցների հենց Սաակաշվիլիի կողմնակիցներն էին: ‹‹Նրանք կանգնած էին առաջին շարքերում , բայց որքան ավելի շատ էր լարվում իրավիճակը, այնքան նրանց թիվը պակասում էր և գալիս էին ավելի երիտասարդները, որոնք ավելի տաքարյուն էին և փորձում էին դիմադրել ոստիկանությանը: Սաակաշվիլին դիմել էր իր կողմնակիցներին և նշել, թե տեսեք ինչ է կատարվել Մոլդովայում, Հայաստանում: Մենք նրանցից վատը չենք և կարող ենք օլիգարխին իշխանությունից հեռացնենք››:



Մանրամասները՝ տեսանյութում хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 147


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v