Հինգ իրավիճակ, երբ միջուկային զենքի գործարկումը հնարավոր կլինի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հինգ իրավիճակ, երբ միջուկային զենքի գործարկումը հնարավոր կլինի

Նագասակիի ժամանակներից ի վեր, «նույնիսկ սառը պատերազմի առավել վտանգավոր պահերին, ինչպիսին է Կուբայի հրթիռային ճգնաժամը, որեւէ միջուկային ռումբ չի կիրառվել, բացի փորձարկումներից»,- The Guardian-ում գրում է Ալեքս Վելլերստայնը: «70 տարի անց արժե հարցնել. կարո՞ղ է դա կրկնվել: Ահա միջուկային զենքի (ՄԶ) գործարկման հինգ հնարավոր սցենար»:

Միջուկային պատերազմ գերտերությունների միջեւ

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը դեռ ունեն հազարավոր միավոր միջուկային զենք, մնացած երեք խոշոր միջուկային տերություններն ունեն հարյուրավոր մարտագլխիկներ: Տարածաշրջանային հակամարտությունների պատճառով լարվածությունը, ինչպիսին Ուկրաինայի արյունահեղությունն է, միշտ հղի է խոշոր պատերազմի վերաճելով: Ռազմավարներն անվանում են այս սցենարն «էսկալացիա», երբ մի կողմը հնարավոր է չգիտակցելով հրահրում է մյուսին ավելի կոշտ պատասխանի, ինչը հանգեցնում է հաջորդ պատասխանին եւ այլն, իսկ վերջում՝ վատագույն դեպքում լիարժեք միջուկային հարվածների փոխանակմանը, իրավիճակի, երբ կարող են զոհվել միլիոնավոր մարդիկ:

Միջուկային պատերազմ միջուկային փոքր տերությունների միջեւ

Հիշեցնելով Պակիստանի կողմից հայտարարված զանգվածային ոչ միջուկային հարվածի դեպքում ՄԶ-ի կիրառման պատրաստակամության մասին՝ հեղինակը նշում է, որ շատ փորձագետներ ՄԶ-ի կիրառման առավել հավանական սցենար են դիտարկում երկու փոքր միջուկային տերությունների հակամարտությունը:

Միջուկային տերությունն ընդդեմ ոչ միջուկային տերության

Կարելի է մտավախություն ունենալ, ասենք, Իսրայելի եւ նրա հարեւանների միջեւ պատերազմի մասին, կամ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ: Այս երկրների միջեւ խնդրի բարդությունն այն է, որ ոչ միջուկային տերությունը կարող է ինքն իրեն հաշիվ չտալ:

Միջուկային ահաբեկչություն

Այսօր քիչ հավանական է, որ ինչ-որ ահաբեկչական խմբավորում, նույնիսկ ունենալով էական ռեսուրսներ, կկարողանա տեխնիկական եւ արտադրական գիտելիքներ ու հմտություններ կիրառել, որոնք անհրաժեշտ են միջուկային վառելիքի ինքնուրույն արտադրության համար:

Բայց կարո՞ղ է ահաբեկչական խմբավորումը վառելիք գողանալ: Հավանաբար կարող է: Օրինակ, 2012 թվականին ակտիվիստների մի խումբ կարողացել է մուտք գործել հարստացված ուրանով ամերիկյան Ֆորտ Նոքս:

Պատահական միջուկային պայթյուն

Կարո՞ղ է միջուկային տերության կողմից ստեղծված ՄԶ-ն պատահականորեն պայթել: 1950-60-ականներին ԱՄՆ տասնյակ անգամներ գտնվել է դրա շեմին. կործանվել են ինքնաթիռներ ատոմային ռումբերով: Կարո՞ղ է այս իրավիճակը հանգեցնել միջուկային զգալի էներգիայի արտանետման: Մարտագլխիկների նոր սերունդները կառուցվել են այնպես, որ պատահական միջուկային պայթյունը շատ քիչ հավանական լինի: Սակայն մենք շատ քիչ բան գիտենք այլ երկրների զենքերի կառուցվածքի մասին:

Եզրափակելով հեղինակը հարց է տալիս, թե որքա՞ն է միջուկային զենքի կիրառման հավանականությունը:

«Ամբողջ զինապահոցից ազատվելու փորձն անգամ մեզ չի ազատի այդ վախից ամբողջապես: Ի վերջո, միշտ կա վտանգ, որ ինչ-որ պետություն կպահպանի եւ կթաքցնի գոնե շատ քիչ միջուկային վառելիք»,- իր հարցին պատասխանում է Վելլերստայնը:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 687


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v