Մեզ պետք են ողնաշար ունեցող , պրոֆեսիոնալ դատավորներ. Նիկոլ Փաշինյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:53 – Վայելեք…Կերեք իրար…Քոչարյանը կպատժի իր պաշտպաններին ամբողջ գործընթացն իր դեմ շրջելու մեջ… Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին-3 
  • 13:25 – Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան 
  • 13:25 – Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան 
  • 13:25 – Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան 
  • 12:30 – Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 
  • 13:09 – Մարտի 9-ին թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ 

Մեզ պետք են ողնաշար ունեցող , պրոֆեսիոնալ դատավորներ. Նիկոլ Փաշինյան

Մեզ պետք են ողնաշար ունեցող , պրոֆեսիոնալ դատավորներ. Նիկոլ ՓաշինյանԱյսօր՝ հունիսի 20-ին, խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մեղադրանքների մասին, որ իր կառավարությունն արագ ռեֆորմներ չի իրականացնում, հայտարարեց, որ դեռ 90-ականներից տպավորություն ունի, որ արագ ռեֆորմները նշանակում է ձախողված ռեֆորմներ. «90-ականների սկզբին պարզապես փայլուն ու ստրատեգիական նշանակություն ունեցող ռեֆորմներ ձախողվեցին միայն այն պատճառով, որ նրանց հեղինակները ցանկացել են ժամ առաջ դա ներդնել Հայաստանում: Այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն և մինչև այսօր Հայաստանը կրում է այդ ռեֆորմները չունենալու ծանրագույն հետևանքները»:

Փաշինյանի խոսքերով, իր քաղաքական թիմը ռեֆորմները ոչ արագ անելու միտում ունի՝ հիշեցնելով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի խոսքերը, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումներ. «Շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»:

Որպես օրինակ Փաշինյանը խոսեց դատաիրավական բարեփոխումների մասին. «Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ: Բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ, առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու»:



Վարչապետը հայտնեց, որ անցած տարի դատավորների դատարկ տեղերի համար հայտարարված մրցույթի ժամանակ չեն եղել բավարար թվով հավակնորդներ. «Դատավորները գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, գիտեն, որ պետք է ստանան մոտավորապես 400-600 հազար աշխատավարձ և որոշ դեպքերում դատապարտեն մարդկանց ցմահ ազատազարկման: Այս պայմաններում ո՞վ կցանկանա Հայաստանում դառնալ դատավոր»:

Վարչապետը նշեց, որ պետք է թափուր տեղերը զբաղեցնեն պրոֆեսիոնալ, սկզբունքային, ողնաշար, տեսլական, հավատ ունեցող մարդիկ. «Այսօր մասնավոր սեկտորում իրավաբանական խորհրդատվության համար ամսական ստանում են մինչև 3 միլիոն դրամ աշխատավարձ: Այս մարդկանց մենք ինչպե՞ս հրավիրենք, խնդրենք որ աշխատեն որպես դատավոր»:

Փաշինյանն ասաց, որ անցած տարի չէին կարող բարձրացնել դատավորների աշխատավարձը, քանի որ հանրությունը չէր ընկալի դա: Այս տարի բյուջեով նման հնարավորություն կա, սակայն հանրությունը կրկին դա չի ընկալելու:

Վարչապետի խոսքերով, միջազգային դոնորների աջակցությամբ 2-3 տարի դատավորները կստանան 2,5-3 միլիոն դրամ աշխատավարձ, այդ ընթացքում, երբ հանրությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգը լավ բան է, դրանից հետո արդեն բյուջեով աշխատավարձը կբարձրացվի: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 141


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v