Հոգիս խռոված է իմ երկրում, իմ էրեխեն Քոչարյանի թագավորությունից ա փախել,Նրան արժանի պատիժ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 12:38 – Ադրբեջանը Կուբաթլուի շրջանում հեռուստառադիոհեռարձակմումն ապահովող նախկինում եղած 50 մետրանոց աշտարակ են գործարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հոգիս խռոված է իմ երկրում, իմ էրեխեն Քոչարյանի թագավորությունից ա փախել,Նրան արժանի պատիժ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող կողմի բողոքների քննությունը։ 



Հոգիս խռոված է իմ երկրում, իմ էրեխեն  Քոչարյանի թագավորությունից ա փախել,Նրան արժանի պատիժԱյսօրվա նիստին նախատեսվում է լսել պաշտպանական կողմի առարկությունները բողոքների վերաբերյալ։ Մինչ պաշտպաններին լսելը, դատարանն այսօր խնդրեց դիրքորոշում հայտնեն բողոքների վերաբերյալ գործով տուժողները եւ «Մարտի 1»-ին զոհված Զաքար Հովհաննիսյանի քրոջը, որը հանդիսանում է տուժողի իրավահաջորդը։

Նա նշեց, որ միանում է բողոքներին, եւ որ պետք է մեղավորները պատասխան տան։

Տուժող Սուրեն Գեւորգյանն դատարանում էմոցիոնալ ելույթ ունեցավ՝ նշելով, որ իր ամբողջ ընտանիքը 2008-ից հետո հեռացել է Հայաստանից․ «Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա, մենակ ես եմ մնացել։ Ես մնացի մենակ․ 2008-ից իմ ցեղը փախավ Հայաստանից, միայն ես եմ մնացել։ Դատարանից խնդրում եմ արդար դատավարություն, ոճրագործը պետք է պատասխան տա։ Ես Հայաստանում ստրուկ եմ ապրել, իրավազուրկ, մենակ վերեւում Աստված գիտի։ Նա ոչնչացրեց իմ ընտանիքը, անկախություն եմ ցանկացել, սա էր իմ անկախությո՞ւնը, ես մրմռում եմ։ Ինձ ջնջխված բերին, տուն քցին, կինս տեսավ, շաքար ստացավ։ Ահա էս էր իրավունք պահանջելու իմ վերջակետը, ես իմ իրավունքն էի պահաջում հայրենիքից, ընտանիքս ջնջվեց, մնացի միայնակ։ 

Ես Աստծուց միայն մեր ազգին փրկություն եմ խնդրում, նույն բանսարկուները ստեղ են՝ Մարտի մեկի։ Հայաստանում գտնենք արդարադատություն, բայց մարդու խիղճը, հային Հայաստանում ոչնչացնե՞ն, ինչի՞ գա ինձ ոչնչացնի, ի՞նչ էի արել։ Ինձ ոտի տակ են քցում, պարոն դատավոր, մի քիչ էլ խղճի կողմից։ Ոճիրն արդարացում չունի, ինչ ձեւի փաստաբան լինի, ինչ ձեւի վճարվի։ Իմ հոգին խռոված է իմ երկրում։ Իմ էրեխեն Ռոբերտ Քոչարյանի թագավորությունից ա փախել։ Նրան արժանի պատիժ»։

Գործով մյուս տուժող Անդրանիկ Հարությունյանն էլ նշեց, որ 2008 թվականի մարտի մեկին դպրոցական երեխա է եղել, անցել է այդ ժամանակ փողոցով, կրակել են, ինչի հետեւանքով մեկ աչքը կուրացել է։

Նշենք, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 146


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v