Ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու կողքը՞.իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու կողքը՞.իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու

Ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու կողքը՞.իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելուՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, պատգամավորն իր կարծիքն ասելու համար ոչ հետապնդման, ոչ էլ պատասխանատվության կարող է ենթարկվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իրեն հարցաքննության կանչելուն:

Հարցին, թե ինքը կարծում է, որ իրեն հետապնդո՞ւմ են, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ Սահմանադրության հոդվածը, իսկ ինձ որպես պատգամավոր ծանուցագիրը ներկայացրել են, եւ ես հարգելով օրենքը, եթե քննչականին զանգեք, համապատասխան իմ փաստաբանը, ինչ ես եմ հարցազրույցում ասել, որ դա իմ կարծիքն է: Կարծիքի համար թուղթն ուղարկված է այնտեղ»:





Նա հավելեց, որ Քննչական կոմիտե գնալու կարիքը չկա. «Ինչ որ պետք էր, ես իմ փաստաբանի միջոցով թուղթը ստորագրած, ուղարկած է: Գրած է այն, ինչը ես ասել եմ իմ հարցազրույցում, որ դա իմ կարծիքն է»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանի դեմ գրոհ է կազմակերպվել, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Դուք էլ ինձնից լավ կիմանաք: Ես չգիտեմ, որ իմանամ կասեմ: Ով ասել է, իրեն հարցրեք, ինչ ինչի՞ եք հարցնում»:

Հարցին, թե առանց իր հետ խորհրդակցելո՞ւ է նման բան ասել, Ծառուկյանն արձագանքեց. «Բոլոր պատգամավորներն ազատ են իրենց կարծիքն ասելու: Եթե հարցը լինում է, որ մենք խմբակցությունում քննարկում ենք, ուրեմն ինչ որոշել է խմբակցությունը, դրա կողմնակիցն ենք: Իսկ պատգամավորները կարող են իրենց տեսակետը հայտնել»:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք ճի՞շտ է, որ պատգամավորը պատռում է ծանուցագիրը ու չի ներկայանում քննչական մարմին, դա պատգամավորին վայե՞լ պահվածք է: Ի պատասխան ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին...: Նախ դա անհարգալից վերաբերմունք էր Ծառուկյանի հանդեպ: Նրանք Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու: Ես հարգել եմ, փաստաբանի միջոցով իմ պատասխանն ուղարկել եմ»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 118


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v