C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:06 – 2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 7400մարդով 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 11:14 – Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «Եռաբլուր 
  • 11:16 – Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել 
  • 12:05 – «Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին սպառնում են 

Ադրբեջանական կողմի պահվածքն արդեն ձանձրացրել է նստաշրջանի մասնակիցներին.Հայ պատգամավորները զգուշացրել են Մոսկվային,

Ադրբեջանական կողմի պահվածքն արդեն ձանձրացրել է նստաշրջանի մասնակիցներին.Հայ պատգամավորները զգուշացրել են Մոսկվային,Ադրբեջանը մասնակցել է հիմնականում այն զեկույցների ներկայացմանը, որոնք կրել են ակնհայտ հակահայկական բնույթ: Այս մասին հունիսի 18-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը հաշվետվություն է ներկայացրել Բրատիսլավայում (Սլովակիա) անցկացված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում կատարված աշխատանքի մասին:

Հայկական պատվիրակության կազմում էին նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ նստաշրջանում ներկայացվել է 10 զեկույց: Նրա հավաստիացմամբ՝ բոլորը եղել են բավականին հետաքրքիր, սակայն հայկական պատվիրակության ղեկավարը մանրամասներ չի ներկայացրել: «Հիմնականում հարցեր են քննարկվել՝ կապված Ուկրաինայի, Վրաստանի եւ Ռուսաստանի հետ»,- նշեց պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունը, ինչպես միշտ, փորձել է նստաշրջանի մասնակիցներին պարտադրել իր օրակարգը, սակայն հայկական պատվիրակների ակտիվ հակազդեցության շնորհիվ այս բոլոր փորձերն ապարդյուն են եղել:

Խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարն ընդգծեց, որ ադրբեջանական կողմի ելույթները կապված չեն եղել քննարկվող հարցերի թեմաների հետ, բայց նրանք բոլոր հնարավոր միջոցներով փորձել են բարձրացնել ղարաբաղյան կարգավորման հարցը։

Նա նաեւ հավելել է, որ ադրբեջանական պատվիրակությունը հիմնականում մասնակցել է զեկույցների քննարկմանը, որոնք ակնհայտորեն ուղղված են եղել Ռուսաստանի դեմ, եւ այդ առնչությամբ «Մոսկվային կոչ է արել ավելի զգոն լինել»։ Հայաստանի կառավարող ուժի պատգամավորը կարծում է, որ Բաքվի պահվածքը հիմնականում պետք է անհանգստացնի անմիջականորեն Կրեմլին։

Անդրանիկ Քոչարյանը նաեւ տեղեկացրել է, որ հայկական պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել զեկուցմամբ, որտեղ բարձրացրել է կիբեռանվտանգության խնդիրն արդի աշխարհում՝ անդրադառնալով սպառնալիքների եւ ֆեյքերի դեմ «պատերազմի» թեմային։

Վիկտոր Ենգիբարյանը նաեւ պարզաբանել է, որ խոսքը հիմնականում վերաբերել է Ռուսաստանի, Իրանի հանդեպ պատժամիջոցներին, Ուկրաինայի եւ Վրաստանի հետ Կրեմլի հարաբերություններին։ Պատգամավորի կարծիքով՝ արեւմտյան երկրները, ամենայն հավանականությամբ, կգան այն եզրակացության, որ պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տալիս, եւ դրանցից պետք է հրաժարվել։

Հայկական պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմի պահվածքն «արդեն ձանձրացրել է նստաշրջանի մասնակիցներին, եւ նրանք հիանալի հասկանում են եւ հաշիվ են տալիս իրենց, թե հատկապես ինչ շահեր ու նպատակներ է հետապնդում Բաքուն»։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 75


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v