Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում

Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպումԻրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության և պետական ցանկացած մարմին, նրա ղեկավարը, կամ այլ ներկայացուցիչ, եթե իր գործողություններով կամ անգործությամբ չի կատարել իր պարտավորությունները, որոնք հանգեցրել են մարդու իրավունքի խախտմանը կամ խախտման ռիսկեր են առաջացրել, ստեղծել են կոռուպցիոն ռիսկեր կամ հանդիսացել են կոռուպցիոն հանցագործություն, թափանցիկ և հաշվետու չեն գործել, կամ իրենց պահվածքով և ու ուղերձներով խտրական վերաբերմունք են դրսևորել որևէ մարդու նկատմամբ, միշտ էլ թիրախավորվել են ու թիրախավորվելու են քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։

Իսկ եթե որևէ պետական մարմնի ղեկավարի, այդ թվում ԱԱԾ֊ի ներկա, թե ապագա պետերի, մտքում կանցնի թիրախավորելու վերը նշված գործողությունների համար իրենց թիրախավորող լրագրողին, քաղաքական կամ հասարակական կառույցի ներկայացուցիչի, կամ էլ որևէ քաղաքացու, ապա պետք է հիշի, որ նման թիրախավորումը չի համապատասխանում և չի կարող համապատասխանել ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, համարվում է և կհամարվի հակաիրավական, և մարդու կարծիքի արտահայտման ազատության իրավունքի սահմանափակում։

Ու հետաքրքիր է, թե այդ ինչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում։

Եթե նման հանդիպումները որևէ առնչություն չունեն պետական անվտանգության սպառնալիքների հետ, այդ ինչ իրավունքով եք նման տեղեկություններն անգամ հավաքում, թե՞ մտածում եք, թե պետական անվտանգության խնդիր է հանդիսանում իշխանության ղեկավարի, կամ որևէ մարմնի, կամ ԱԱԾ֊ի և նրա պետի գործունեության քննադատությունը։

Չէ, երևի դեռ լավ չենք թիրախավորել։

Ուրեմն ավելի մեծ ուշադրության կենտրոնում կպահենք ու թիրախավորված։

Քաղհասարակությունը միշտ հրապարակային է գործել ու հրապարակային է գործելու»։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 143


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v