Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի

Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործիԱդրբեջանը, որը պարբերաբար հայտարարում է ռազմական ճանապարհով արցախյան խնդրի լուծման տեսլականի մասին, աստիճանաբար սեղմում է օղակը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին:

Նա նկատեց, որ Ադրբեջանի կողմից հայտարարվել է, որ զորավարժությունների թիվը յոթի փոխարեն տասներեք անգամ են լինելու, իսկ թվաքանակի աճը բերում անձնակազմի ավելի մարտական վիճակի, բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանը: Նա նշեց նաև, որ Ադրբեջանի պատկան մարմինների հանդիպումներն են հաճախակիացել Թուրքիայի ղեկավարության, ՆԱՏՕ-ի երկրների հետ, հրադադարի ռեժիմի խախտումներն են ավելացել, դիպուկահարների աշխատանքն է ինտենսիվացել:



«Նման ինտենսիվության աճ եղել է 2016 թվականի փետրվար մարտ ամիսներին, որից հետո սկսվեցին ապրիլին ռազմական գործողությունները: Կարծես, թե Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի, ռազմական լայնածավալ գործողությունների նախապատրաստական փուլ է գնում, այլ բան է՝ կկատարի՞, թե՞ ոչ»,-ասաց նա:

Հայկ Նահապետյանը չբացառեց, որ հայկական կողմում ևս զորավարժությունների աճ լինի և նշեց, որ հայկական կողմը պետք է պատրաստվի Ադրբեջանի կողմից սպասվող գործողություններին: «Այսինքն՝ այնպես չլինի, որ այդ գործողությունները լինեն հանկարծակի՝ թեև չեմ կարծում, որ  ապրիլյան գործողությունները հանկարծակի են եղել Հայաստանի համար»,-ասաց նա:

Ըստ նրա՝ կոշտ շահերի բախում կարող է լինել ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեջ, և չի բացառվում, որ դա վերածվի հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների:

Ռազմական փորձագետը նշեց, որ մեր հասարակության ներսում լարումներ կան, ինչը ձեռնտու է Ադրբեջանին: «Մեր ժողովրդին, հասարակությանը սպիտակների, սևերի բաժանելը, արցախցի-հայաստանցի բաժանելը, հնի, նորի բաժանելը և այդպիսով արհեստական ջրբաժաններ ստեղծելը,  լարումներ առաջացնելը հարվածում է մեր ժողովրդի միասնականությանը»,-ասաց նա և նկատեց, որ մեր հաղթանակները միշտ եղել են, երբ մենք միասնական ենք:

Ըստ նրա՝ այդ ջրբաժանները ուղղորդվում են Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակից երկրների կողմից, որոնք Հայաստանում իրականացնում են այդ երկրների շահերի սպասարկումը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 139


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v