Երեկվանից մեկնարկել է Կոմիտասի շուկայի մայթին գտնվող կրպակների ապամոնտաժումը: Այս մասին այսօր՝ հունիսի 13–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։
Ըստ նրա` հուշարձան հանդիսացող շենքի գեղեցիկ ֆասադը պարզապես կորել էր կրպարկների հետևում, մայթն էլ վերածվել արևելյան շուկայի…
Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի կենտրոնական փակ շուկայի (Կոմիտասի շուկա) դիմացի կրպակաշարը ապամոնտաժվում է սեփականատիրոջ միջոցներով։
Նշեմ նաև, որ համայնքը վերջերս վերադարձրեց շուկայի հարևանությամբ գտնվող՝ Արաբկիրի մեկ այլ այցեքարտ դարձած բարձրահարկ շենքերի դիմացի տարածքը, որի բարեկարգման համար մրցույթ կլինի:
Ի դեպ, կարծում եմ, կարող եք դուք էլ նախագծեր պատրաստել և առաջարկել, երբ կմեկնարկի 1 մլն դոլարով քաղաքացիների գաղափարների ֆինանսավորման մրցույթ֊ծրագիրը»,– գրել է Աբգարյանը` կից ներկայացնելով լուսանկարներ։