Թողնել նահանջի տեղ հիասթափված Փաշինյանի համար.իսկ թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել մեր պետության համար... » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Թողնել նահանջի տեղ հիասթափված Փաշինյանի համար.իսկ թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել մեր պետության համար...

Թողնել նահանջի տեղ հիասթափված  Փաշինյանի համար.իսկ թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել մեր պետության համար...Դավոսի միջազգային տնտեսական ֆորումին ընդառաջ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհոդված էր հրապարակել ֆորումի կայքում, որից պարզ էր դառնում, որ վարչապետն իրոք անկեղծորեն հավատում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն արդեն ստեղծել է բավարար հիմքեր, որոնք թույլ կտան մեզ արդեն հիմա սկսել կառուցել տեխնոլոգիապես զարգացած և ինդուստրիալ տնտեսություն:

Իհարկե, որպես ցանկություն՝ վարչապետի հոդվածը կարելի էր միայն դրական գնահատել, սակայն թե՛ այս հոդվածում, թե՛ Փաշինյանի մի շարք այլ հրապարակային ելույթներում (օրինակ, երբ կոչ էր անում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ադապտացվել ներհայաստանյան իրողություններին) կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ քանի որ Հայաստանում տեղի ունեցավ, վարչապետի բնորոշմամբ, «աննախադեպ երևույթ»՝ փոխվեց իշխանությունը, սրանից արդեն բխում է, որ ավտոմատ կերպով մեկ «դըմփ-դըմփ-հու»-ից հետո կլուծվի Արցախի խնդիրը, ներդրողներն ամբողջ աշխարհից հերթ կկանգնեն Հայաստանում ներդրում անելու համար, զբոսաշրջիկներն աշխարհի բոլոր ծայրերից կհասնեն Հայաստան, որպեսզի հպարտ հայ ժողովրդի հետ մի երկու սելֆի անեն, դրանից կաճի մեր տնտեսությունը, Հայաստանի միջազգային վարկանիշն էլ կբարձրանա:

Ես վստահ եմ՝ երբ վարչապետը նման հայտարարություններ է անում, նա անկեղծորեն հավատում է ինքն իրեն, բայց քանի որ իրականությունը դաժան է, շատ դեպքերում երազկոտ անձնավորությանը «փռում է այդ նույն իրականության ասֆալտին», և այդ անձնավորությունը խոր հիասթափություն է ապրում: Սակայն խնդիրն այն է, որ երբ հիասթափություն է ապրում երկրի ղեկավարը, դա կարող է բացասական հետևանքներ ունենալ բոլորիս համար:

Այստեղ հիշեցի Վանո Սիրադեղյանի հայտնի հարցազրույցը, որտեղ նա մի շարք մանրամասներ ներկայացրեց ներիշխանական զարգացումներից և նշեց, որ, օրինակ, 1996թ. խայտառակ ընտրությունները նախագահ Տեր-Պետրոսյանի հիասթափության և հոգնածության արդյունք են։

Հիմա եթե Տեր-Պետրոսյանի հիասթափությունն ու հոգնածությունը հանգեցրին նորանկախ պատմության ամենախայտառակ ընտրություններին, ինչից հետո, ըստ որոշ փորձագետների և իրավաբանների, տեղի ունեցավ սահմանադրական կարգի տապալում, որն էլ իր հերթին հանգեցրեց նրան, որ Հայաստանի վրա միջազգային հանրության ճնշումներն ավելացան, և Տեր-Պետրոսյանը պատրաստ էր փուլային ճանապարհով զիջումների գնալ, ապա պատկերացրեք, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել մեր պետության համար արդեն Փաշինյանի հիասթափությունը:

Այդ իսկ պատճառով քաղաքական գործընթացները պետք է տանել այն ուղով, որ այլընտրանքային բևեռ ձևավորվի մինչև նրա վերջնական հիասթափությունը, ինչպես նաև պետք է իր իսկ համար ապահով նահանջի տեղ թողնել:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Հ.Գ.։ Թեև ցանկացած պարագայում Փաշինյանը մի շարք տհաճ հարցերի պարտավոր է պատասխանել իշխանափոխությունից հետո:

Աղբյուրը՝ politeconomy.org хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 163


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v