• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Մանվել Գրիգորյանի հիվանդությունները խորացրել են, նոր հիվանդություններ են ավելացել, անդամահատման վտանգ կա

Մանվել Գրիգորյանի հիվանդությունները  խորացրել են, նոր հիվանդություններ են ավելացել, անդամահատման վտանգ կաԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ Նա կարծում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ նոր խոշտանգումներ են իրականացվում: 

Մանվել Գրիգորյանի նկատմամբ սիստեմատիկ կերպով  պետական լիազոր մարդկանց կողմից կատարվում են անօրինականություններ։

Նա շեշտեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նոր խոշտանգումներ են իրականացվում, եթե հիմա բարձրագույն  իշխանությունը գնահատական չտա, ապա հետևությունն այն է, որ տոտալ հաշվեհարդար են տեսնում Մանվել Գրիգորյանի նկատմամբ։





«Երեկ եղել է կոնսիլիում, որին մասնակցել են ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» մասնավոր կենտրոնի բժիշկները, այնպես էլ ԱՆ-ի կողմից լիազորված համապատասխան մասնագետներ։ Արդյունքում տրվել է եզրակացություն, որ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30-ին չափ էին, ասեմ, որ այս հիվանդությունները ձեռք են բերվել կալանքը կրելու ընթացքում, գումարվել է ևս 3 հիվանդություն։ Նոր հայտնաբերված հիվանդությունները ծանր են, բայց այդ հիվանդություններից մեկի տեսակն այն է, որ կարող է լինել անդամահատություն»,-  ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ ՔԿՀ-ի համապատասխան վարչությունը համապատասխան գրություն է ուղարկել, որ դատապարտյալների հիվանդանոցում  կան համապատասխան անհրաժեշտ միջոցները Մանվել Գրիգորյանի բուժման համար։



«Անձը գտնվում է 24 ժամ արհեստական շնչառության տակ։ Այսքանից հետո, եթե պետական լիազոր մարմինները գնահատական չտան, պատասխանատվության չենթարկեն տվյալ պաշտոնատար անձի ստահոդ հայտարարություններին, ապա  եզրակացնում եմ, որ ուղղակի հրահանգ կա այդ մարդու նկատմամբ իրականացնել հաշվեհարդար, հակառակ պարագայում՝ տվյալ պաշտոնատար անձն այդքան համարձակություն չէր ունեն Կառավարության որոշումից հետո, նոր հիվանդություններ հայտնաբերելուց հետո պահանջել, որ  դատապարտյալների հիվանդանոցում բուժվի»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Փաստաբանը շեշտեց՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները ոչ միայն խորացրել են կալանքը կրելու ժամանակ, այլև նոր հիվանդություններ են ավելացել։ Նրա խոսքով, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին, նա ուներ ընդամենը  4 ծանր հիվանդություն և գտնվում էր բժիշկների խիստ վերահսկողության տակ, իսկ հիմա Մանվել Գրիգորյանը ձեռք է բերել 30 ծանր հիվանդություն։ Ըստ Բաղդասարյանի՝ ՄԻՊ-ը ևս փաստել է, որ դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցում չկան համապատասխան պայմաններ Մանվել Գրիգորյանի բուժման համար։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 136


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v