• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Հերթական անգամ փորձ է արվում կոծկել պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները

Հերթական անգամ փորձ է արվում կոծկել պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններըՀերթական անգամ փորձ է արվում կոծկել պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները: Այս մասին ասաց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Խաչատուրովի՝ ՀՀ տարածքից դուրս գալու արգելքի վերաբերյալ ոստիկանության պարզաբանմանը։



Հիշեցնենք, որ ոստիկանությունը պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով՝ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով որոշմամբ ձևակերպված թույլտվություն:

«Ոստիկանությունը պարզաբանում է՝ իբր առկա չի եղել դատարանի որոշում, ինչը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքով: Նախևառաջ ՀՀ ՔՕ այդպիսի պահանջ սահմանված չէ: Ոստիկանությունը փորձ է կատարել կարգադրել դատարանին, թե ինչ դատավարական գործողություն կամ որոշում կայացնի, ինչի համար ոստիկանությունը լիազորություն չունի, այսինքն՝ անցնում են իրենց լիազորությունները»,-ասաց Պողոսյանը:



Վերջինս ևս մեկ անգամ շեշտեց, որ կոնկրոտ այս դեպքով ի սկզբանե դրված արգելանքը եղել է անօրինական. «Օրենքով որևէ կերպ սահմանված չէ գրավը՝ որպես խափանման միջոց կիրառված մեղադրյալի նկատմամբ իրականացնել սահմանահատումների հսկողություն և այդ պարագայում, ունենալով դատարանի հստակ որոշումը, որ ելքը թույլատրվում է և անհրաժեշտ է վերացնել այդ անօրինական կիրառված արգելանքը, ոստիկանությունը չի կատարել իր անմիջական պարտականությունները: Այսինքն՝ կրկին աճպարարության հետ գործ ունենք, երբ փորձում են օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրել և ներկայացնել իբր անօրինական լույսի ներքո: Ես կարծում եմ՝ գործ ունենք որոշ պաշտոնատար անձանց քմահաճույքները ի կատար ածող ոստիկանության պաշտոնատար անձանց հետ, որոնք, առանց որևէ հիմնավորման, սահմանել են այդ արգելանքը և առանց որևէ հիմնավորման չի վերացվում այդ սահմանված արգելքը»:

Հարցին՝ ինչ են պատրաստվում անել այս առնչությամբ, Պողոսյանը պատասխանեց՝ «Այստեղ ես տեսնում եմ քրեական հանցագործության հատկանիշներ: Մենք բոլոր հարցումներն իրականացնելու ենք, որ ստանանք, թե որ պաշտոնատար անձինք գործ ունեն այս ամենի հետ և, ըստ դրա, մեր գործողությունները պարզ կլինեն: Ես կարծում եմ՝ մենք ապրում ենք իրավական պետությունում ու համապատասխան պաշտոնատար անձինք, իրավապահ մարմիններն իրենց նախաձեռնությամբ պետք է քննություն իրականացնեն այս հարցի առիթով»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 113


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v