Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե ես մասնակցեի քարոզարշավին...
- 10.06.2019, 10:43,
- Լրահոս
- 0

Հաղթել է աբովյանցին, այլ բան չունեմ ասելու: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների և մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության մասին, թե այս ընտրություններն արժանապատիվ քաղաքացու պարտությունն էին:
Հարցին, թե ինչու ԲՀԿ-ն այդուհանդերձ թեկնածու չառաջադրեց, եթե այսպես թե այնպես աջակցելու էր Վահագն Գևորգյանին, Ծառուկյանը նշեց, որ ինքը քարոզարշավին չի մասնակցել. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե ես մասնակցեի քարոզարշավին»,-ասաց Ծառուկյանը՝ վստահեցնելով, որ այդ դեպքում ավելի շատ ձայնով Գևորգյանը կհաղթեր:
Ինչ վերաբերում է մարպետ Պետրոսյանի հայտարարությանը, թե հեղափոխությունն Աբովյան չհասավ, Ծառուկյանը հայտարարեց՝ վարչապետն էլ ասել է, որ հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 200