• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 17:20 – Միզապարկի քաղցկեղ.ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:02 – ՈՒշադրություն.31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Տեսանյութ. Տիգրան Քեոսայանը կնոջ հետ տեղի ունեցած միջադեպից հետո կորոշի՝ ինչ անել

Տեսանյութ.  Տիգրան Քեոսայանը կնոջ հետ տեղի ունեցած միջադեպից հետո կորոշի՝ ինչ անելՌուսաստանաբնակ ռեժիսոր, հաղորդավար, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսին Տիգրան Քեոսայանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակից Լյուբով Սոբոլի գործողություններին, որի հետ միջադեպից հետո 18 շաբաթական հղի Մարգարիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է: 





Տիգրան Քեոսայանը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հետ զրույցում Սոբոլին և ընդդիմության ներկայացուցիչներին «անգրագետ անտաշներ ու հիստերիկներ» է անվանել:

«Հիմա ես կվերադառնամ ու կսկսեմ մտածել, իրավաբանների հետ քննարկել՝ ինչ անել: Սոբոլը դեռ մի բան էլ համացանցում է հրապարակում, թե ինչպես է ոչ կոռեկտ հարցեր տալիս: Սա պարզապես կրկես է: Եթե սա է ընդդիմությունը, ապա ես ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ եմ»,- ասել է նա:



Քեոսայանը հավելել է, որ Մարգարիտա Սիմոնյանն իրեն նորմալ է զգում, բժիշկներն անում են անհրաժեշտ ամեն բան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանում Լյուբով Սոբոլի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Մարգարիտա Սիմոնյանը, որը գտնվում է հղիության վերջին եռամսյակում, հոսպիտալացվել է:

Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը պատմել էր հղիության ընդհատման սպառնալիքի մասին: Նա հայտարարել էր, որ առաջիկա օրերին կգտնվի բժիշկների հսկողության տակ:

Ավելի վաղ, նա Telegram-ում գրել էր, որ գնացել է ռադիոկայան հարցազրույցի և մուտքի մոտ հանդիպել իրեն սպասող Սոբոլին՝ տեսախցիկը ձեռքին:

Հրապարակված տեսանյութում Սոբոլը խնդրում է Սիմոնյանին մեկնաբանել տեղեկությունը, թե Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իբր «բնակարաններ է բաժանում իր ենթականերին»:

Սիմոնյանը հրաժարվել է մեկնաբանել և նշել, որ հարցազրույցի համար պետք է պայմանավորվել մամուլի ծառայության հետ: Նավալնիի կողմնակիցը շարունակել է պնդել, որ Սիմոնյանը պատասխանի իր հարցին, սակայն RT-ի գլխավոր խմբագիրն ասել է, որ չի ցանկանում խոսել Սոբոլի հետ և խնդրել է ռադիոկայանի աշխատակազմին հեռացնել, քանի որ իրեն նյարդայնանալ չի կարելի:

Սիմոնյանի խոսքով՝ ռադիոկայանի աշխատակիցներն ասել են, որ Սոբոլը նրան մուտքի մոտ սպասել է մոտ կես ժամ, հետո սկսել է նրա հետևից քայլել միջանցքով: Նա նշել է, որ Սոբոլը գեղեցիկ աղջիկ է, բայց անընդունելի է հղի կնոջը հետապնդելով կազմակերպել իր նախընտրական քարոզարշավը:

Նշվում է, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը տհաճ միջադեպի համար ներողություն է խնդրել Մարգարիտա Սիմոնյանից: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 73


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v