YouTube-ն առաջիկա ամիսներին կարգելափակի հետևյալ տեսանյութերը
- 06.06.2019, 18:02,
- Լրահոս
- 0

YouTube կայքն այսուհետև կարգելափակի այն տեսանյութերը, որոնցում խոսվում է որևէ մարդու՝ մեկ այլ մարդուց առավել լինելու մասին։ Փոփոխությունների մասին տեղեկանում ենք կայքի պաշտոնական բլոգից։
Արգելքը կգործի այն տեսանյութերի համար, որոնցում արդարացվում է խտրականությունը, մեկուսացումն ու սեգրեգացիան՝ հիմնված տարիքի, սեռի, ռասայի, կաստայի, կրոնի, սեռական կողմնորոշման և վետերանի կարգավիճակի վրա։
Կարգելափակվեն նաև ազգայնամոլական գաղափարներ քարոզող, ինչպես նաև Հոլոքոստը, դպրոցներում հրաձգությունները և դաժանության այլ տիպի գործողություններն արդարացնող տեսանյութերը։
Կայքի բլոգում ասվում է, որ նոր համակարգը կգործի առաջիկա ամիսներին, իսկ մինչ այդ նման տեսանյութերը կայքից կհեռացվեն պատահականության սկզբունքով։
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 241