Դրամն այսօր այն աստիճանի է խեղդվել... գնողունակությունն այնքան է իջել, որ դոլար առնելու իմաստ էլ չկա » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Դրամն այսօր այն աստիճանի է խեղդվել... գնողունակությունն այնքան է իջել, որ դոլար առնելու իմաստ էլ չկա

Դրամն այսօր այն աստիճանի է խեղդվել...  գնողունակությունն այնքան է իջել, որ դոլար առնելու իմաստ էլ չկաՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են  «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Քննարկման ժամանակ, ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ դրամն այսօր այն աստիճանի է խեղդվել, որ ժողովրդի ձեռքը փող չմնա, գնողունակությունն այնքան է իջել, որ դոլար առնելու իմաստ էլ չկա:

Պատգամավորը նշեց, որ այսօր հատկապես բանկային համակարգի հետ կապված շատ վատ վիճակ է, բոլոր քաղաքացիները դժգոհ են դրանից. «Ես չեմ տեսել, որ բանկերը փորձեն գոնե մեկ սոցիալական ծրագիր իրականացնեն ժողովրդի համար: Մի լավ ընկեր ունեմ, ով միշտ ասում է, որ կայուն վատ է: Տպավորություն է, որ այդ կայուն վատը մեզ դզել է, լավ է, հանկարծ ավելի վատ չլինի»:

Դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ Բագրատյանը ցանկացավ իմանալ, թե ինչ նոր գործիք է առաջարկվել պարտքերի տակ կքած հայ մարդուն օգնելու համար. «Որևէ անգամա մտաածե՞լ եք օրինակ մեկ տարով մինչև 5 միլիոն վարկերը սառեցնել, ժողովրդին մեկ տարի շնչելու հնարավորություն տալ: Մի՞թե այդ ժողովրդի նկատմամբ որևէ պատասխանատվություն չունենք: Մեր հարազատները, գյուղացիները վատ վիճակում են»:





ԲՀԿ-ական պատգամավորը նաև խնդրեց իրենց փոխանցել այն 130 հազար քաղաքացիների անունները, ովքեր սև ցուցակներից հանվել են: Նա նշեց, որ օրը ցերեկով չեն կարողանում նման մարդ գտնել. «Դուք շատ զգուշավոր եք ձեր քաղաքականության մեջ: Եթե մենք անընդհատ վախենանք, զարգացում չի լինի: Մենք մեզ գովում ենք, որ աշխատող ենք, հնամենի ենք, ինչո՞ւ ենք այսպես արգելակում: Մի լուծում կա՞, թե ասենք՝ ժողովուրդ ջան մեզ մոտ լավ է, մենք զգուշավոր ենք, ձեր հերն էլ անիծած, այ մարդ, դժվա՞ր է, տունդ ծախի, թող գնա, կամ ոնց ուզում ես արա»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 164


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v