Հայկական արժութային շուկայում դոլարի բարձր առաջարկը մտահոգություն է հարուցում. ԿԲ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հայկական արժութային շուկայում դոլարի բարձր առաջարկը մտահոգություն է հարուցում. ԿԲ

Հայկական արժութային շուկայում դոլարի բարձր առաջարկը մտահոգություն է հարուցում. ԿԲՀայկական արժութային շուկայում դոլարի անսպասելի բարձր առաջարկը մտահոգություն է հարուցում: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ ըստ տրամաբանության արժութային շուկայում պետք է դիտվի որոշակի ճնշում, սակայն հակառակ իրավիճակն է ստեղծվում, որի դեպքում արժույթի առաջարկը պահանջարկը գերազանցում է:

Ջավադյանը շեշտեց, որ տարեսկզբից ԿԲ-ն ձեռք է բերել շուրջ 90 մլն դոլար, իսկ գարնան շրջանում աճած առաջարկի ծավալը շարունակում է մնալ նույն մակարդակին: «Սա նշանակում է, որ կան երեւույթներ, որոնք խորը ուսումնասիրություն են պահանջում»,- խոստովանեց Կենտրոնական բանկի ղեկավարը:

ԿԲ նախագահն, այդուհանդերձ, նշեց, որ այս երեւույթը մասամբ կարող է պայմանավորված լինել տրանսֆերտների ծավալի մեծացմամբ, ինչպես նաեւ ԵՏՄ-ում մաքսային սահմանների բացակայությամբ:

Դրանից բացի, նա համոզմունք հայտնեց, որ աճել է չգրանցված տրանսֆերտների ծավալը, քանի որ բանկերում միջնորդավճարից խուսափելու համար մարդիկ կանխիկով են փողը բերում:

Արթուր Ջավադյանը պատրաստակամություն հայտնեց այս հարցը քննարկել հաջորդ շաբաթ, բայց փակ ձեւաչափով: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 169


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v