Անհասկանալի իրավիճակ՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացում. կա որոշակի պրոցես և ակտիվ ու վտանգավոր շփման գիծ.«168 ժամ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Անհասկանալի իրավիճակ՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացում. կա որոշակի պրոցես և ակտիվ ու վտանգավոր շփման գիծ.«168 ժամ»

Անհասկանալի իրավիճակ՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացում. կա որոշակի պրոցես և  ակտիվ ու վտանգավոր շփման գիծ.«168 ժամ»«Բանակցային գործընթացում բավականին անհասկանալի իրավիճակ է, որովհետև կան և՛ փակ, այսինքն՝ գաղտնի բաղադրիչ, և՛ հակասական հայտարարություններ, և՛ ծրագրերի մասին քննարկումներ, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից պաշտոնապես շրջանառության  մեջ դրված Մադրիդյան սկզբունքներ, և՛ հայաստանյան ներքաղաքական զարգացումներ։ Բնականաբար, գաղտնիք չէ, որ հակամարտող երկրները մեծ ուշադրությամբ հետևում են ներքաղաքական զարգացումներին, ժամանակ առ ժամանակ փորձում նաև դիվիդենտներ քաղել դրանից։ Ուստի ադրբեջանական արձագանքն այդ կոնտեքստում է պետք ընկալել»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությանը։



Նա նշել է, որ մշտապես ասել է, որ այդ հանգամանքը պետք է հաշվի առնել ներքին քաղաքականությունը վարելիս, ինչո՞ւ ոչ՝ նաև արտաքին, քանի որ տարածաշրջանում պատերազմն ավարտված չէ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել պատերազմի ցանկությունից, պարզապես այս կամ այն փուլում չի ունեցել աջակցություն աշխարհաքաղաքական կենտրոններից, ունեցել է լարված հարաբերություններ Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ։



«Բայց Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը ժամանակ էր տվել, թույլ է տալիս ենթադրել, որ Դուշանբեն, դրան հաջորդած հանդիպումները և սահմանին խաղաղությունը հիմնված էր Ադրբեջանի ցանկության վրա՝ ստանալ զիջումներ բանակցային սեղանին ՀՀ նոր իշխանություններից։ Մենք չգիտենք, թե փակ դռների ետևում ինչ հարցեր են քննարկվել, ինչպես են կողմերը փոխում կամ ձևավորում իրենց դիրքորոշումները, ինչ հանգամանքների ներքո, բայց ես ներկայումս դժվար եմ գտնում տրամաբանական թելը»,- ասել  է նա։

Իսկ ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասել է, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում կարող էր լինել էսկալացիա շփման գծում, սակայն տեղի չունեցավ, քանի որ հետհեղափոխական փուլից Ադրբեջանն ուներ բանակցային սպասելիքներ:

«Քանի որ բոլորին է հայտնի, որ պատերազմական ճանապարհը լի է լինելու անկանխատեսելի կորուստներով հակամարտող երկրների և տարածաշրջանի համար, ուստի Ադրբեջանը որոշեց այդ ճանապարհով ընթանալ։ Ներկայումս բանակցային գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ չկան անիրատեսական ակնկալիքներ՝ կա որոշակի պրոցես բանակցություններում և առավել ակտիվ ու վտանգավոր շփման գիծ։ Կիսապատերազմական իրավիճակում յուրաքանչյուր պատճառ, պատրվակ կարող է օգտագործվել կողմերի կողմից։

Ուստի ինքս, չփորձելով խորը վերլուծություններ անել դավադրությունների հնարավորության մասին, կասեմ, որ ներքին քաղաքականությունն ու արտաքին քաղաքականությունն այս դեպքում առավել քան շաղկապված են, և ավելորդ զգուշավորությունը ոչ մի կողմի չէր խանգարի»,- ասել է նա»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 111


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v