Լարվածության աճ նախաձեռնելու Ադրբեջանի փորձը հաստատում է՝ հակամարտության գոտում վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է. Արցախի ԱԳՆ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Լարվածության աճ նախաձեռնելու Ադրբեջանի փորձը հաստատում է՝ հակամարտության գոտում վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է. Արցախի ԱԳՆ

Լարվածության աճ նախաձեռնելու Ադրբեջանի փորձը հաստատում է՝ հակամարտության գոտում վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է. Արցախի ԱԳՆՀունիսի 1-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է սպանվել։ Այս մասին նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Այդ կանխամտածված սպանությանը նախորդել է արցախյան կողմի հասցեին մտացածին մեղադրանքներով ապատեղեկատվական արշավը, թե իբր Արցախի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծության արդյունքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։



Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես արձագանքել է ապատեղեկատվությանը՝ հավաստիացնելով, որ արցախյան կողմն անշեղորեն պահպանում է կրակի դադարեցման ռեժիմը։



Ակնհայտ է, որ Ադրբեջանի այդ ապատեղեկատվական արշավը նպատակ ուներ անհրաժեշտ տեղեկատվական ֆոն ստեղծել կրակի դադարեցման ռեժիմի հետագա խախտման համար։ Երկու դրվագներն էլ նույն շղթայի օղակներն են և կարող են վկայել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված իր պարտավորությունները պահպանելու Ադրբեջանի չկամության մասին։



Լարվածության աճ նախաձեռնելու ադրբեջանական կողմի փորձը մեկ անգամ ևս հաստատում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է։ Այդ ջանքերի շրջանակներում անհրաժեշտ է վերջապես իրականացնել 2016 թ․ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք, մասնավորապես, վերաբերում են կրակի դադարեցման ռեժիմի հնարավոր խախտումների հետաքննությանը, ինչպես նաև ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը՝ նրա դիտարկման հնարավորությունների ավելացման նպատակով։



Նմանատիպ մեխանիզմը թույլ կտա ոչ միայն օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր միջադեպերին, այլ նաև խուսափել կրակի դադարեցման ռեժիմը խախտելու փոխադարձ մեղադրանքներից և մտացածին պատրվակներով լարվածության աճից։



Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնում Արցախի Պաշտպանության բանակի զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի հարազատներին և մտերիմներին»։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 159


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v