• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չեն

Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չենՌոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա անդրադարձավ նրան, որ դատախազը բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորություն կիրառելու որոշումը վերաքննիչ դատարան եւ նաեւ բողոքարկել է գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումը:





«Այդ երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթարկա չէին: Դատախազը ներկայացրել է բողոքներ, որոնցով դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից:

Վերաքննիչ դատարանն իր հերթին իրավունք չունի այդ բողոքները վարույթ ընդունել, պարտավոր է դրանք թողնել առանց քննության: Բայց բոլորիս համար հասկանալի է, որ այն ճնշումները, որ մենք տեսանք առաջին ատյանի դատարանում դատական ակտերը կայացնելուց հետո, մեզ բոլորիս հասկանալի է, որ վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա իր հետ, ինչ ճնշումների կենթփարկվի, եթե կիրառի օրենքը: Իսկ օրենքը ասում է, որ այդ բողոքները պետք է թողնել առանց քննության»,-ասաց փաստաբանը:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե վերաքննիչ դատարանի դատավորը առանց քննության թողնի այդ բողոքները, նա կդառնա թիրախ, ինչպես դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը. «Միգուցե ավելի բիրտ ճնշումների կենթարկվի»:

«Մեզ համար շատ մտահոգիչ է, որ երկու բողոքներն էլ հայտնվեցին միեւնույն դատավոր վարույթում: մեզ փորձում են համոել, որ բողոքների մակագրությունը տեղի է ունենում համակարգչային եղանակով, պատահականության սկզբունքով, ապա ավելի քան տարօրինակ է, անարժանահավատ է, որ այդ երկու բողոքներն էլ պատահականորեն հայտնվեցին նույն դատավորի մոտ:

Ընդ որում, այն դատավորի մոտ, ով մշտապես, տարեցտարի փաստաբանների կողմից վարկանիշավորման այդ գործընթացում ամենացածր կամ նախավերջին, կամ վերջից երրորդ տեղում է եղել: Փաստաբանները միշտ բարձրաձայնել են այն հանգամանքը, որ այդ դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր:

Մենք պատրաստվում ենք երկուշաբթի դիմել Վերաքննիչ դատարան քրեական դատարան եւ պահանջել մեզ տրամադրել այդ ընդացակարգի հետ կապված տեղեկություններ, թե ոնց է դա պատահել: Եթե դա եղել է համակարգչի միջոցով, ապա համապատասխան տվյալներ ենք ուզելու համակարգչից»,-ասաց Ալումյանը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 77


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v