Լեգենդար հրամանատարի այրու բաց նամակը՝ Սամվել Բաբայանին. Ո՞ր իրավունքով եք արատավորում հերոսի ժառանգի անունը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Լեգենդար հրամանատարի այրու բաց նամակը՝ Սամվել Բաբայանին. Ո՞ր իրավունքով եք արատավորում հերոսի ժառանգի անունը

Լեգենդար հրամանատարի այրու բաց նամակը՝ Սամվել Բաբայանին. Ո՞ր իրավունքով եք արատավորում հերոսի ժառանգի անունը«Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի այրին՝ Մարետա Հարությունյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը.

«Մեծագույն դժվարությամբ իմ մեջ հաղթահարելով երկար տարիների լռությունը՝ որոշեցի, այնուամենայնիվ, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչը, կարծում եմ, հուզում է շատերիս:

Մարտակերտի շրջանի լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի այրին եմ, այն հազարավորներից մեկը, ում ճակատագիրը խեղվել է պատերազմի ընթացքում: Ամուսինս «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ է, Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից մեկը: Նա որդի է թողել, ով այս տարիներին իմ և իր հոր հարազատների մխիթարանքն է եղել: Չեմ ասի, թե կարողացել եմ նրան տալ հայրական ջերմություն և լրացնել այդ պակասը, բայց ջանացել եմ առավելագույն չափով… Ճիշտ է, ինչպես բոլոր երիտասարդները անցումային տարիքում, Ալեքսեյս էլ իդեալական չէր, բայց հեռու էր անսկզբունք և աղարտված մտածելակերպից և իր էությամբ հայրենիքին նվիրյալ է հոր նման:





Եվ հիմա ինչ-որ թափթփուկներ փորձում են ստվեր նետել այս աշխարհում համարյա թե միայնակ մնացած և իր կյանքի խոչընդոտները ինքնուրույն հաղթահարող հայրենանվեր երիտասարդի բարի համբավի վրա: Որպես հայ մայր, ով ազնիվ է իր զավակին վերաբերող ցանկացած հարցում, հավատացնում եմ, որ իմ որդին անմեղ է և որևէ ձևով առնչակից չէ փողոցային մակարդակի հասնող, էժանագին և շահադիտական նպատակներ հետապնդող խոսակցություններին:

Դիմում եմ արժանավոր հորջորջվող և իրեն հայրենասեր որակող Սամվել Բաբայանին: Ո՞ր իրավունքով եք առանց հանգամանքները պարզելու կամ գուցե դիտավորությամբ արատավորում հերոսի ժառանգի անունը, այն ժառանգի, ով առանց երկմտելու Ապրիլյան պատերազմի օրերին կանգնեց առաջին գծում՝ իր վրա վերցնելով Հայրենիքի պաշտպանության գործի մեծագույն պատասխանատվությունը և պատրաստ զոհելու կյանքը, ինչպես իր հայրը: Իսկ հիմա հարցս. որտե՞ղ էր քո որդին այն ժամանակ: Թե՞ չգիտեիք, որ պատերազմ է… Կամ գո՞ւցե հորն էր վստահում ու հավատում «ռազմական գործչի» այն պնդմանը, թե սա պատերազմ չէ, այլ…

Ամոթ է, ամոթ…

Վլադիմիր Բալայանի այրի Մարետա Հարությունյան»:

Հիշեցնենք, որ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ը հայտարարություն էր տարածել, թե Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները: Հայտարարության մեջ նշվում էր, որ միջադեպին մասնակցում էր նաև Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 179


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v