Ղազախստանյան այցում սելֆիի նյութ չի եղել. դառը իրականություն » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ղազախստանյան այցում սելֆիի նյութ չի եղել. դառը իրականություն

Ժողովուրդն ասում է՝ ջուրը չտեսած, մի բոբիկացի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս մայիսի երկրորդ տասնօրյակում ռուս լրագրողների հետ հանդիպմանն արված հայտարարությունը, թե՝ մինչեւ հունիսի վերջ պատրաստվում է երկու անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մեկ՝ Ղազախստանում մայիսի 29–ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, մեկ էլ՝ մեկնել Սանկտ Պետերբուրգում, անցկացվելիք միջազգային տնտեսական համաժողովին, ըստ էության, առկախված է:

Սկսենք նրանից, որ քաղաքականության մեջ եթեներով չեն խոսում, մանավանդ, արդեն իսկ հստակ պայմանավորվածություններն անգամ կարող են տարբեր պատճառներով չեղարկվել: Իսկ Փաշինյանի պարագայում, առավել ևս, վերջինս, ԱՊՀ ղեկավարների շրջանում ակնհայտ «Չուժակ»-ի համարում ունեցող անձ է դիտարկվում: Սա փաստ է, որն արձանագրում ենք ու բնավ ոչ նրա համար, որ այլ երկրների ղեկավարների հանդեպ ակնածանք ունենք: Ղազախստանյան այցում սելֆիի նյութ չի եղել. դառը իրականությունՈՒղղակի շատ հստակ անջրպետ գոյություն ունի Փաշինյանի և մյուսների միջև:

Ընդհանրապես, պաշտոնական հարաբերություններում նախնական հայտարարություններից, ավելին, նախաձեռնողական քայլերից երբեմն ճիշտ է զերծ մնալը, ժողովրդական խոսքով՝ ասած՝ ոտքը կախ գցելը: Նիկոլ Փաշինյանն, ակնհայտորեն, համբերություն չունի, ընդ որում, բոլոր հարցերում է այդպես: Անմիջական է, պրոտոկոլից դուրս: Ընդհանրապես, դա ընդդամադիր լրագրողի «խասիաթ» է, որից նա այդպես էլ չի կարողանում ձերբազատվել: Իրականում, գուցե չի էլ ուզում, քանի որ դրանով է ինքն ուրիշներից առանձնանում, ըստ էության:

Ամեն դեպքում, այն, որ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաքում ՌԴ նախագահի հետ ուղղակի բարև-բարիլույսի մակարդակով շփվեց, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո նախատեսվող պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին մասնակցությունն անգամ մի պահ կասկածի տակ դրվեց, վկայում են, որ նա այս այցելության ընթացքում իրեն չի զգացել այսպես ասած՝ սեփական ափսեում:

Իսկ այս համատեքստում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պնդումը, թե՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած այցի ժամանակ նախապես պաշտոնական և անպաշտոն ծրագրված բոլոր հանդիպումները տեղի են ունեցել, ուղղակի ընդունում ենք որպես աշխատանքային պարտականությունների կատարում: Եվ հասկանում, որ անսպասելի վերադարձն իր կոնկրետ պատճառներն է ունեցել:

Անշուշտ, առանց չարախնդալու, պաշտոնական ֆորմատներում Հայաստանի դիրքերի անկման ոչ հաճելի փաստերի շատությունից մեզնից յուրաքանչյուրն է նեղսրտում: Փաստ է, որ Փաշինյանը, բացի հյուրընկալած երկրից, որևէ այլ ղեկավարների հետ չի հանդիպել, մեդալ չի ստացել: Մի խոսքով, սելֆիի նյութ չի եղել այս այցը:

Իսկ ավելի լուրջ, եւ Փաշինյանը, եւ վարչապետի ողջ շքախումբը արտերկրյա այցերի վերաբերյալ դեզինֆորմացիա տալուց պիտի խուսափեն, քանի որ ժողովրդի ասած՝ «սատանի մայլում քյանդրբազություն» անելու նման է դա: Ընդդիմադիրները հետևում են, ամեն նյուանսը հասկանում են, եթե չիմանան էլ՝ զգում են: ՈՒնենք այն, ինչ ունենք:

Աղբյուր` Փաստինֆո хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 166


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v