ԱՄՆ-ի զգուշացումը Ադրբեջանին՝ հանկարծ չտրվի գայթակղությանը,անկայունության դեպքում թիրախ կդառնան նավթագազային ենթակառուցվածքները.«Ժամանակ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ԱՄՆ-ի զգուշացումը Ադրբեջանին՝ հանկարծ չտրվի գայթակղությանը,անկայունության դեպքում թիրախ կդառնան նավթագազային ենթակառուցվածքները.«Ժամանակ»

ԱՄՆ-ի զգուշացումը Ադրբեջանին՝ հանկարծ չտրվի գայթակղությանը,անկայունության դեպքում թիրախ կդառնան նավթագազային ենթակառուցվածքները.«Ժամանակ»«Հայաստանի ներքաղաքական զարգացումների բովում բաց մնացին օրերս ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին հղված երկու ուղերձներ, մեկը՝ Ադրբեջանի անկախության օրվա, մյուսը՝ Բաքվում էներգետիկ հարցերի միջազգային ավանդական համաժողովի առիթով: Թրամփի այս նամակ-ուղերձների «բացթողումը» հատկանշական է հատկապես նախորդ տարի դրանց առնչությամբ մեծ կենտրոնացվածության առիթով, երբ Հայաստանում տեղեկատվական որոշ շրջանակներ լայն թափով գեներացնում էին աղմուկը այն կապակցությամբ, որ Թրամփը Ալիևին հղված ուղերձներում խոսել էր մոտ ապագայում արցախյան հարցի լուծման հնարավորությունների մասին: Դա նախորդ տարի էր, ինչը հայաստանյան տեղեկատվա-փորձագիտական մի շարք շրջանակներ օգտագործում էին թավշյա հեղափոխության դեմ: Ահա նախորդ տարվա այդ ֆոնին հատկանշական է այս տարվա լռությունը՝ Թրամփի՝ Ալիևին հղված ուղերձների կապակցությամբ: Մինչդեռ դրանք իրապես հետաքրքիր են, թեև թավշյա հեղափոխության դեմ օգտագործելու տեսանկյունից ոչ ինտրիգային:





Բանն այն է, որ 2019-ի մայիսի վերջին օրերին Վաշինգտոնից Բաքու հղած ուղերձներում Թրամփը գերազանցապես խոսում է Ադրբեջանի, այսպես ասած, էներգետիկ նշանակությունից, որպես էներգետիկ միջանցք, և այդ համատեքստում հիշեցնում ռեգիոնալ կայունության մասին: ԱՄՆ նախագահը փաստացի ակնարկում է Ադրբեջանի իշխանությանը այդ երկրի, մեծ հաշվով, միակ միջազգային նշանակության՝ էներգետիկ բովանդակության մասին, և միաժամանակ ակնարկում կամ պարզորոշ ցույց տալիս այդ բովանդակությունը պահպանելու միակ նախադրյալի՝ ռեգիոնալ կայունության մասին:

Ադրբեջանին պարզորոշ ասվում է, որ միայն ռեգիոնալ կայունությունն է, որ Բաքվին թույլ կտա իրացնել իր միջազգային նշանակությունը: Ամերիկյան ուղերձը հստակ է՝ անկայունության դեպքում թիրախ են դառնալու Բաքվի նավթագազային ենթակառուցվածքները, ինչի հետևանքով Բաքուն ուղղակի կորցնելու է իր նշանակությունը միջազգային օրակարգի համար:



Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Թրամփը Ադրբեջանի նախագահին հիշեցնում է ժողովրդավարական ռեֆորմների անհրաժեշտությունը ու նաև շնորհակալություն հայտնում արցախյան կարգավորմանը «անձնական» ներգրավվածության համար՝ այդպիսով մեծ հաշվով մատնանշելով նաև ռեգիոնալ կայունության և խաղաղության համար Ալիևի անձնական պատասխանատվությունը:

Այս ուղերձները, անշուշտ, հետաքրքիր են ինքնին, հայկական շահերի և անվտանգության խնդիրների, նաև արցախյան հարցի և Մինսկի խմբի համանախագահ երկրների վարքագծի տեսանկյունից՝ առավել ևս համանախագահների ռեգիոնալ նոր այցի, ինչպես նաև Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության համատեքստում, ինչի հնարավորության մասին բարձրաձայնել էր Երևանը: Սակայն Թրամփի ուղերձն ու Ադրբեջանի համար ըստ էության «ցավոտ» կետերի մատնանշումը հատկապես ուշագրավ է ամերիկա-իրանյան հարաբերության ճգնաժամային ֆոնի նոր ալիքի և տագնապալի սպասումների ֆոնին: Վաշինգտոնն այդ ֆոնին փաստորեն զգուշացնում է Ադրբեջանին շնորհավորական ուղերձներով, որ Բաքուն հանկարծ չտրվի Իրանի շուրջ լարվածության աճից բխող որևէ գայթակղության, թե կարող է այդ լարվածությունն օգտագործել ռեգիոնալ սադրանքներ թույլ տալու համար»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 346


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v