1,1 կիլոգրամ քաշով երեխան ծնվել է առանց մաշկի. նա կարմիր էր հում մսակտորի նման » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

1,1 կիլոգրամ քաշով երեխան ծնվել է առանց մաշկի. նա կարմիր էր հում մսակտորի նման

1,1 կիլոգրամ քաշով երեխան ծնվել է առանց մաշկի. նա կարմիր էր հում մսակտորի նմանԱնգլիական Ուորքշիր կոմսությունում ծնվել է երեխա առանց մաշկի։ Թեեւ ողջ մնալու շանսերը բարձր չէին, բայց բժիշկներին հաջողվել է խնամելով բուժել նրան։ Նա դեռ մի քանի վիրահատության պետք է ենթարկվի, բայց հույս կա, որ ամեն բան լավ կլինի։

Ինչպես տեղեկացնում է Daily Star պարբերականը, 2018 թվականին 19-ամյա Ջեսիկա Քիբլերը լույս աշխարհ է բերել առաջնեկին՝ Քայդեն Ջեյք Շաթոկին հղիության 30-րդ շաբաթում։ Նորածնի քաշը 1,1 կիլոգրամ էր։ Նրա մարմնի վրա ընդամենը 2 տոկոս մաշկ կար։ Բժիշկները նախազգուշացրել են նորաթուխ ծնողներին, որ նրանց որդու ողջ մնալու շանսերը չափազանց քիչ են։

«Երբ բուժքույրերն առաջին անգամ ցույց տվեցին Քայդենին, նա կարմիր էր հում մսակտորի նման,- ասել է Ջեսիկան։- Եվ մենք՝ 19-ամյա ծնողներս, որ որեւէ փորձ չունեինք երեխաների դաստիարակության գործում, տեսանք այդ թույլ ու հիվանդ փոքրիկին»։

Նրա խոսքով՝ բժիշկներն արել են հնարավոր ամեն բան՝ փրկելու երեխայի կյանքը եւ թեթեւացնելու նրա տառապանքները։ 1,5 ամսվա ընթացքում փոքրիկի մաշկը մի փոքր աճեց։ Այդ ամբողջ ընթացքում նորածինը պառկած էր առանց հագուստի. ցանկացած հպում նրա մարմնին առաջ էր բերում գրգռում եւ ցավ։

Ծնվելու պահից տղան պայքարում էր հիվանդությունների դեմ, ինչպիսին էին սեպսիսը (արյան վարակում), քայքայիչ էնտերոկոլիտը (աղիների հիվանդություն), բնածին հերպեսը եւ բրոնխիոլիտը (բրոնխիոլների բորբոքում)։ Մայիսի սկզբին փոքրիկ պացիենտին վիրահատեցին. նրան մաշկ պատվաստեցին՝ որովայնից աջ ձեռքի վրա։ Ոչ հեռավոր ապագայում Քայդենը առնվազն 4 նման վիրահատության կենթարկվի։

Հղիության ընթացքում փոքրիկի մայրը տառապել է հիդրոնեֆրոզով կամ երիկամի ջրգողությամբ, եւ ծննդաբերելուց 3 ամիս առաջ նա անընդհատ արնահոսություն է ունեցել։ Պտղի պլանային ստուգումները նրա զարգացման շեղումներ ցույց չեն տվել։

Բժիշկներին չի հաջողվել հասկանալ երեխայի հազվադեպ հիվանդության պատճառները։ Նրանք տղայի բժշկական պատմությունը տվել են ուսումնասիրելու արտասահմանյան մասնագետների։

Ներկա պահին Քայդենն արդեն կես տարեկան է, եւ նա աստիճանաբար վերականգնվում է։ Նրա քաշը հասել է 4,3 կիլոգրամի։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 224


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v