Չենք կարող հույս ունենալ, որ քաղաքական հին համակարգում վեթինգի միջոցով կարող ենք հասնել ներհասարակական կայուն համերաշխության » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Չենք կարող հույս ունենալ, որ քաղաքական հին համակարգում վեթինգի միջոցով կարող ենք հասնել ներհասարակական կայուն համերաշխության

Չենք կարող հույս ունենալ, որ քաղաքական հին համակարգում վեթինգի միջոցով կարող ենք հասնել ներհասարակական կայուն համերաշխությանԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավել կարևոր է, որպեսզի վեթինգի, և ավելի լայն համատեքստում անցումային արդարադատության մասին հայտարարությունները ուղեկցվեն այդ գործիքը օգտագործելու որպես ներհասարակական համերաշխության հասնելու բացառիկ հնարավորության մասին։

Բայցև միշտ հիշենք՝ այդպիսի փոփոխությունների ինստիտուցիոնալ առավել մեծ համատեքստը քաղաքական համակարգի փոփոխության մասին է։

Մենք չենք կարող հույս ունենալ, որ հին քաղաքական համակարգում վեթինգի կամ միայն վեթինգի միջոցով կարող ենք հասնել ներհասարակական կայուն համերաշխության։

Առանձին վերցրած՝ դատական համակարգում կարող են սկսվել առողջացման գործընթացներ, բայց դրան անպատրաստ քաղաքական համակարգը միշտ դիմադրելու է այդպիսի փոփոխություններին և տորպեդահարելու է մյուսների փոփոխության շանսն ու հնարավորությունը։

Քանի դեռ կուսակցությունները Հայաստանում բացառապես քաղաքական գաղափարախոսությունները չեն դիտարկում՝ որպես առաջնային և միակ մրցակցային իրողություն, քանի դեռ կուսակցությունները մեզանում մեծապես մեկ անձի և տնտեսության մեջ նրա ունեցած ազդեցության չափի ու ծավալի մասին է և ոչ թե գաղափարի ու գաղափարների մրցակցության, մենք չենք կարող հասնել ներհասարակական տևական համերաշխ գոյության։

Այս փուլում դատական իշխանությունը, վեթինգի ենթարկելով, գուցեև, հասնենք փոփոխության, բայց դա կարող է չլինել անշրջելի։

Այսպիսի փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է հասնել ոչ միայն և, գուցե, ոչ այնքան քաղաքական և ինստիտուցիոնալ փոփոխությունների, որքան քաղաքական և գաղափարական մտքի անհրաժեշտ վերափոխման»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 287


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v