Ողբերգական դեպք՝ Կոտայքում. Ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ողբերգական դեպք՝ Կոտայքում. Ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել է

Ողբերգական դեպք՝ Կոտայքում. Ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը. կինը մահացել էԱյսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբաց» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգեգործական ընկերություն համարվող տների հարևանությամբ հոսող ջրատարը քաղաքացի է ընկել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Ներսիսյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով կանալից դուրս են բերել Զովունի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Ծովինար Առաքելյանի դին։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ոստիկանության Նաիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Էդգար Կյուրեղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Մահացածի հարազատների հետ հոգեբանական աշխատանքներ է կատարում ԱԻՆ ՓԾ հոգեբանական կենտրոնի հոգեբան Տիգրան Սարգսյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կինն իր ամուսնու և ընտանիքի անդամների հետ նշված վայրում գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղվում և դույլով փորձել է կանալից ջուր վերցնել ու երբ կքանստած վիճակում դույլը մտցրել է կանալի մեջ, ուժեղ ջրի հոսքը կնոջ հավասարակշռությունը կորցրել և գցել է ջրի մեջ ու քանի որ ջուրը շատ վարար է եղել, մոտ 100 մետր քշել-տարել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Հավաքվածներն ասում էին նաև, որ ավելի ցավալի է նաև այն, որ այդ ամենին ականատես է եղել հաշմանդամ ամուսինը, ով չի կարողացել փրկել կնոջ կյանքը։  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 183


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v