Երկու ձեռքով պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը.Դատավորների ունեցվածքը լրջագույնս ռեւիզիայի պետք է ենթարկվի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 12:38 – Ադրբեջանը Կուբաթլուի շրջանում հեռուստառադիոհեռարձակմումն ապահովող նախկինում եղած 50 մետրանոց աշտարակ են գործարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Երկու ձեռքով պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը.Դատավորների ունեցվածքը լրջագույնս ռեւիզիայի պետք է ենթարկվի

Երկու ձեռքով պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը.Դատավորների ունեցվածքը լրջագույնս ռեւիզիայի պետք է ենթարկվիԵս ինքս բազմիցս ասել եմ, որ մեր դատական համակարգը լրջագույն ռեֆորմների կարիք ունի, բազմիցս հայտարարել եմ, որ չեմ հավատում դատավորների ռեստարտին: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այն, ինչ օրվա երկրորդ արարում ասաց Նիկոլ Փաշինյանը բացարձակապես օրինական էր, լեգիտիմ էր, արդար էր, տեղավորվում էր Սահմանադրության շրջանակում. «Մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են՝ ականջում ունենալով, որ պիտի իրենց զանգեն նախագահականից կամ կառավարությունից, ես չեմ հավատում նման մարդկանց վերափոխմանը: Բայց դա չի նշանակում, որ պիտի արվեն հակասահմանադրական գործողություններ եւ մարդուն պիտի թույլ չտան մտնել իր աշխատասենյակ: Քանի անմեղ մարդիկ երեկ տուժեցին այդ հակասահմանադրական կոչերի պատճառով»,-ասաց Զոհրաբյանը:





Նա ընդգծեց, որ մենք ունենք բավականաչափ կոռումպացված դատական համակարգ, մեր դատավորների ունեցվածքը լրջագույնս ռեւիզիայի պետք է ենթարկվի:

«Պետք է լրջագույնս ռեւիզիայի ենթարկվեն այն քրգործերով վճիռները, որոնք իրենք կայացրել են եւ որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը ամեն օր Հայաստանի դեմ վճիռ է կայացնում: Ես այստեղ երկու ձեռքով պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Վիրահատական միջամտությունը չի ենթադրում հակասահմանադրական քայլեր: Պետք է քայլեր արվեն ԱԺ-ում օրենսդրական փոփոխությունների միջոցով»:

Դիտարկմանը, որ ստացվում է՝ ապրիլյան հեղափոխության օրերին, երբ փակվում էին մի շարք պետական հիմնարկների դռները, նույնպես հակասահմանադրական վիճակ էր եւ այդ ցույցերին դուք էլ էիք մասնակցում, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ոչ, բացարձակապես նույն իրավիճակը չէ, որովհետեւ այն ժամանակ իշխանությունը ուղղակի թույլ չէր տալիս, որ մարդիկ իրենց ընդվզումը, իրենց բողոքը արտահայտեն: Իսկ այս դեպքում իշխանությունն ինքն է սա կազմակերպել, իշխանությունն է պատասխանատու սահմանադրական կարգի պահպանման համար, դրանք բացարձակապես տարբեր քաղաքական իրավիճակներ են»:

ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ Փաշինյանի հայտարարած հեղափոխության երկրորդ փուլին մասնակցեց ընդամենը 1100 մարդ. «Հիմա եթե իրենք են ժողովուրդ եւ իրենք են հեղափոխության երկրորդ փուլի առաջամարտիկները, ապա ես շնորհավորում եմ իշխանությանը, որ մի տարի առաջ հրապարակ հանում էր 500-600 հազար մարդ, երեկ հանեց ընդամենը 1100 մարդ՝ որպես իշխանափոխության երկրորդ փուլի կրողներ»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 208


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v