C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 16:24 – Հրահանգված է մինչև դեկտեմբերի 23-ը կալանավորել Ռուբեն Հայրապետյանին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում»

 
ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի, տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է պետական բաժնեմասով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից մի քանի ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման և այլ աշխատանքներ իրականացնելու գործըթնացների օրինականությունը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ հաշվեքննիչ պալատից, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից և ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: Ինչպս հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն 2017թ. հունիսի 29-ին հայտարարել է բաց մրցույթ` արտադրական մասնաշենքի վերակառուցում ճաշարանի ու վարչական մասի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար: «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ գնահատող հանձնաժողովի կողմից 2017թ. օգոստոսի 9-ին նշված մրցույթի գնման ընթացակարգի 1-ին տեղը զբաղեցրած մասնակից է ճանաչվել А ՓԲԸ-ն՝ 353 մլն. 934 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով:
 
Նույն մրցույթին շուրջ 119 մլն. դրամով պակաս գնային առաջարկ ներկայացրած մեկ այլ ընկերության հայտը գնահատվել է անբավարար և մերժվել է` քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները չներկայացնելու պատճառաբանությամբ: Պարզվել է, որ մրցույթի հրավերին A ընկերության կողմից հայտով ներկայացվել է մեկ այլ, գրեթե նույնանուն ընկերության քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները, որոնք դեռևս 2014թ. դադարեցվել են, իսկ А ընկերությանը նման լիցենզիա տրամադրվել է միայն 2017թ. սեպտեմբերի 5-ին, այսինքն մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո: Մրցույթի հրավերին А ընկերության կողմից հայտով ներկայացվել է նաև այդ գրեթե նույնանուն ՓԲԸ-ի նախկինում կնքված պայմանագրերը՝ որպես մասնագիտական փորձառության հիմնավորում: Այսինքն, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ծառայողները, իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, հիմք ընդունելով A ընկերության կողմից ներկայացված մեկ այլ ընկերությանը պատկանող ակնհայտ կեղծ փաստաթղթերը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, մրցույթում 353 մլն. 934 հազ. դրամ գումարով հաղթող են ճանաչել A ընկերությանը` մերժելով 119 մլն. դրամով պակաս առաջարկը և այդպիսով առաջացնելով ծանր հետևանքներ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ թվով 2 ենթակայանների վերակառուցման ծրագրերի իրականացման նպատակով չինական մի ընկերության հետ 2016թ. մայիսի 6-ին կնքվել է պայմանագիր՝ 14 մլն. 805 հազ. ԱՄՆ դոլար արժեքով: ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի համաձայն` չինական ընկերության ծրագրի ղեկավարի կողմից 2019թ. փետրվարի 25-ին գրություն է ուղարկվել «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրենին, որում նշվել է, որ ծրագրի նախնական փուլում նախագծային ինստիտուտի, շինարարական աշխատանքներ և սարքավորումների տեղադրում իրականացնող ենթակապալառուների ընտրությունը իրականացվել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ նախկին տնօրենների ճնշումների ներքո, չի եղել անկախ ընտրություն, նշված ենթակապալառու ընկերությունները չեն ունեցել բավարար ներուժ նշված աշխատանքներն իրականացնելու համար: Գրությամբ նաև հայտնվել է, որ ենթակապալառուն ամեն անգամ իրականացվածից ավել ծավալներ է ներկայացրել վճարման:
 
Մասնավորապես մեկ ենթակայանի վերակառուցման համար շինարարական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ գերազանցելով շուրջ 1 մլն. 200 հազ. ԱՄՆ դոլարը (շուրջ 576 մլն. դրամ), իսկ մյուս ենթակայանով շուրջ 608 հազ. ԱՄՆ դոլարը (շուրջ 291 մլն. 840 հազ. դրամ): Այպիսով ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը տվյալներ են պարունակում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու, ընկերությանը շուրջ 867 մլն. 840 հազ. դրամի վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ: ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի համաձայն` «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի և ՍՊԸ-ի միջև 2017թ. հունիսի 26-ին բանակցային ընթացակարգով կնքվել է կապալային աշխատանքների կատարման պայմանագիր, որով ՍՊԸ-ն պարտավորվել է 129 միլիոն դրամ պայմանագրային արժեքով իրականացնել 110 ԿՎ օդային գծի տեղափոխման աշխատանքներ, որը հետագայում փոփոխվել է՝ դառնալով 130,5 մլն. դրամ:
 
Թեև պայմանագրային աշխատանքների կատարման համար 2018թ. հունվարին 130,5 մլն. դրամը փոխանցվել է ՍՊԸ-ին, սակայն պարզվել է, որ 2017 և 2018 թվականների տեղափոխման ենթակա օդային նշված գծերի անջատում (հոսանքազրկում) տեղի չի ունեցել: Իսկ առանց հոսանքազրկման նշված աշխատանքները չեն կարող կատարվել: Ուսումնասիրությամբ պարզված վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 
хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 169


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v