Նիկոլ Փաշինյանը սատարում է Արայիկ Հարությունյանի՞ն » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Նիկոլ Փաշինյանը սատարում է Արայիկ Հարությունյանի՞ն

Նիկոլ Փաշինյանը սատարում է Արայիկ Հարությունյանի՞նԱյսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացված ուղիղ եթերի ընթացքում Կառավարությունում հանդես եկավ հայտարարությամբ: Նա անդրադարձավ իր կոչին՝ շրջափակել Հայաստանի դատարանների մուտքերը: Վարչապետը խոսեց նաև Հայաստան-Արցախ հարաբերությոսւնների մասին՝ կոչով դիմելով Արցախի ժողովրդին.

«Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա ոչ ասել և մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկոելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար: Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:

2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի կունենան նախագահի ընտրություններ: Այսօր հայտնի դարձավ, որ նախագահի թեկնածու է նաև Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը: Վերջինս երեկ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ նշել էր, որ պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի է ունենում ՀՀ-ում, հաղորդում է «Արցախպրեսը»:

Նկատենք, որ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը հաջորդում է Հարությունյանի երեկվա հայտարարությանը, և կարող ենք ենթադրել, որ Փաշինյանի նշած ուժը, որին պետք է աջակցել, Արայիկ Հարությունյանի ղեկավարած կուսակցությունն է, հետևաբար՝ արցախյան նախագահական ընտրություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սատարում է հենց Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 494


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v