• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Ծառաներն ուզում են արքաներ դառնալ.հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի են աղքատանալու.«Իրատես»

Ծառաներն ուզում են արքաներ դառնալ.հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի են աղքատանալու.«Իրատես»«Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»,- ամիսներ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 
Սակայն, արի ու տես, Փաշինյանը չի ընդունում, որ առնվազն մեկ տարի իր իշխանությունը պետք է անտրտունջ ծառայի ժողովրդին։ Եվ ոչ միայն նա։ Բավական արտառոց նախազգուշացում-սպառնալիք հնչեցրեց նախօրեին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, թե իր բաժնի աշխատակիցներն արտաժամյա չեն աշխատի, եթե նրանց աշխատավարձը չբարձրացնեն։ Փաստորեն, էլ չեն ուզում ծառա լինել, գոնե մեկ տարով։ 
Փաշինյանն էլ անընդհատ վստահեցնում է, թե բարձր աշխատավարձերի քաղաքականություն է տանում ու հեգնում, թե նախկինում կա՞ր մարզպետ, որ 400 հազար դրամի հույսին էր։ Մինչդեռ Փաշինյանը լրիվ մոռացել է, որ ժողովրդից իր իշխանությունը «պարգև» է ստացել հենց այն խոստումների դիմաց, որ չի գնա նախորդների հետքով ու կվերացնի հոռի բարքերը։ Սակայն, մեկ տարին չբոլորած՝ ողջ պետական համակարգը՝ վերից վար, ինքն իրեն պարգևատրեց։ Բա սա ծառայի՞ բան է։ 
Հիմա, երբ Փաշինյանը զարմանում է մարդկանց զարմանքի վրա, չի՞ մտածում, որ Հայաստանում բազմաթիվ ընտանիքների համար 400 դրամն էլ էական գումար է, ուր մնաց 400 հազարը։ Չի՞ մտածում, որ ինքը ժառանգություն է ստացել 30 տոկոս աղքատություն ունեցող երկիր, և մարդկանց վստահեցրել է, որ ոչ մի անձնական շահ չի հետապնդում ու ծառայելու է ժողովրդին։ Իսկ հիմա փողոցներ «չափչփած» իշխանավորներին, փաստորեն, պետք է վարձահատույց լինել, իսկ 30 տոկոս աղքատությունը դեռ կսպասի։
Սովորաբար երկիրը բարեկեցիկ ու զարգացած է համարվում, երբ թոշակառուները բարձր թոշակ են ստանում։ Իսկ ի՞նչ արեցին նոր իշխանությունները. սոցիալական արդարությունը ոտնատակ անելով, այսպես ասած, ոչ մի օր չաշխատած, փոքր շերտի թոշակը որոշակի բարձրացրին ու հայտարարեցին, թե թոշակ են բարձրացրել։ Հիմա էլ ասում են, թե խրախուսում են բարձր աշխատավարձերի քաղաքականությունը, հետաքրքիր է` այդ ո՞ւմ բարձր աշխատավարձն են խրախուսում, իրե՞նց։ 
Փաստն այն է, որ Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխությամբ, ինչպես տնտեսագետներն են փաստում, հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի են աղքատանալու, ժողովրդի ծառաներն օգտվելու են իշխանական բոլոր բարիքներից, իսկ տնտեսական անհեթեթ ու անհասկանալի քաղաքականությունը իներցիոն ուժով շարունակվելու է»,-գրում է թերթը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 158


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v