• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 17:15 – Ադրբեջանցի լրագրողների «էքսկուրսիան» ԱԻՆ-ում.կառույց , որն ստեղծված է պատերազմական կամ ֆորս-մաժորային իրավիճակների համար. «Փաստ» 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 20:03 – Ռուսաստանը Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, Հայաստանին չի՞ հանձնի.«Ժողովուրդ» 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է հայտնում. Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ սյուրպրիզ ունի

Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է հայտնում. Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ սյուրպրիզ ունիՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն անդրադարձավ զինված ուժերի օգտագործման օրինականության հիմքերին Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ բերելով համապատասխան օրենսդրական հիմքերը, որից հետո խոսեց նաև Քոչարյանը՝ նշելով, որ նկարագրելու է այն, ինչ եղել է այդ շաբաթվա ընթացքում. «Ամբողջ քրեական գործն իրադարձությունների մասին է, որոնք կայացել են փետրվարի 23-ից մարտի 2-ը, ընտրություներից հետո անմիջապես 21.5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքն ընտրված թեկնածու է, իր իրավունքն է, կարող է հայտարարել, բայց ամսի 20-ին հանրահավաքին արդեն հայտարարվել էր շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին և արդեն ամսի 20-ին հայտարարվեց Տեր-Պետրոսյանի կողմից , որ ինքը սյուրպրիզ ունի, վաղն ինքը հայտարարելու է մի շատ կարևոր բանի մասին: Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, ինքը հայատարարեց, որ հանդիպել է փոխնախարարների հետ պաշտպանության, և իրենք հայտարարել են, որ միանում են ժողովրդին: Ժողովուրդ ասելով ի նկատի ուներ հենց իրենց: Ես այն ժամանակ ամեն օր զանգում էի անվտանգության ծառայության պետին, չափազանց մտահոգություն ունեի, որ Երկրապահում շուրջօրյա քննարկումներ են լինում՝ ԵԿՄ-ի միանալու մասին: Ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլ ԵԿՄ-ի՝ որպես միավոր»:





Քոչարյանը նշեց, որ 2008 թվականի փետրվարի 22-ի ուշ երեկոյան, երբ վերադարձել է Մոսկվայից և հենց օդակայանում իրեն զեկուցել են վիճակի մասին, ցանկություն է հայտնել հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ. «Սա առաջին հանդիպումն էր 10 տարվա ընթացքում նախագահ լինելու ժամանակ: Պատկերացրեք մի վիճակ, երբ որպես նախագահ ես սահմանադրության երաշխավորն եմ, և տեղեկություն եմ ստանում, որ բանակը, բանակի ղեկավար կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ, ի՞նչ պետք է անի երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, պետք է հանդիպի բանակի ղեկավարության հետ և ասի, որ այնպիսի հետևանքներ կարող են լինել, որոնք ուղղակի կկործանեն Հայաստանի Հանրապետությունը: Հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 23-ին՝ մոտավորապես ժամը 23:00-ի կողմերը, նախագահական նստավայրում, տևել է հանդիպումը 20 րոպե, ոչ ավել: Երկու հարցի վրա էի ուշադրություն դարձրել՝ առաջինը՝ հասունանում է հետքաղաքական ճգնաժամ, դա ակնհայտ է, մենք գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, քանի որ հանրահավաքներում մինչև ընտրություններն արդեն ասվում էին, որ մենք արդեն հաղթել եքն, և եթե մենք պարտվենք, ապա ընտրությունները կեղծված են: Ճանաչալեով այդ անձանց, ովքեր ներգրավված էին այդ պրոցեսների մեջ, վստահություն կար, որ այս գործընթացը կարող է լինել: Քանի որ ներքաղաքական ճգնաժամ էր հասունանում, մենք սահմաններում պետք է չափազանց ուշադիր լինենք, քանի որ հակառակորդը կարող է ուղղակի օգտվել այդ հանգամանքից: Ես ինքս, լինելով Լեռնային Ղարաբաղի ղեկավար, օգտվել եմ Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակից: Երբ Ադրբեջանում իշխանության հարց էին լուծում, մենք ազատագրել ենք 3 շրջան: Այդքանը հիշողությանս մեջ ունենալով, ես զգուշացրել եմ, որ պետք է լրիվ այլ ռեժիմով, ծառայության ռեժիմով անցնենք այդ ժամանակահատվածը: Զորանոցային վիճակը եղել է հենց դրանով պայմանավորված: Երկորրդ՝ ԵԿՄ-ի իրադարձությունների մասով, շատ հստակ է դրվել հարցը՝ կամ ԵԿՄ-ում, կամ էստեղ, կամ քաղաքաակն գործիչ եք, կամ զինվորական: Այս երկու հարցն իրար հետ փոխկապակցված են, քանի որ եթե այստեղ պառակտում տեղի ունեցավ բանակի, ապա անպայման հակառակորդը կօգտվի այդ վտանգից»:



Նա նշեց, որ ամբողջ պատասխանատվությունն իր վրա էր. «Իմ աշխատելաոճի մեջ ես երբեք չէի ասում ոչ մեկին, թե դու ինչպես պետք է գործես, հանձնարարական է տրվում, իսկ թե ինչպես է լուծվում տվյալ խնդիրը, դա տվյալ մարմնի ղեկավարի պարտականությունն է: Եթե հարցը գար նրան, թե ինչպես պետք է նախարարը տվյալ խնդիրը լուծի, փոխվում էր նախարարը, ես չեմ կարող նախարարից ավելի լավ իմանալ, թե ինքը ոնց պետք է լուծի այս հարցը: Այն ժամանակվա նախարարը 12-13 տարվա գլխավոր շտաբի պետի փորձ ուներ և իրեն ասել, թե ոնց պետք է լուծեր հարցն, իմ խնդիրը չէր: Իրենք ինձանից լավ գիտեին: Նույն օրն այդ հրամանն արձակվեց, որի մասին, ի դեպ, ես իմացել եմ այս գործի շրջանակներում: Ծանոթանալուց հետո ես հասկացել եմ, որ շատ ճիշտ և լավ հրաման է, որի շնորհիվ հաջողվել է հնարավոր վատ հետևանքներից խուսափել: Հրամանը որևէ հակաօրինական կետ չի պարունակում: Բայց կոնկրետ այդ հրամանը ով, ոնց տվեց, ինչ ձևով պետք է այդ հարցը լուծվեր, դա իմ խնդիրը չի: Ես երբեք այլ կերպ խնդիրները չէի լուծում, ես չէի ասում գյուղնախարարին, ասենք, ինչքան պարարտանյութ կամ ինչպես անել , դա իմ գործը չէ, ես ասում էի, որ գյուղացին չպետք է կարիք ունենա պարարտանյութի, դիզվառելիքի, ոռոգման խնդիրների և այլն, լուծի, չես լուծում, գնա: Դրանից հետո՝ ամսի 27-ին հայտարարվեց, որ Արթուր Բաղդասարյանը միանում է ընտրված նախագահի հետ և սրանից հետո ես ուղղակի սկսեցի տագնապալից զրույցներ ստանալ անվտանգության ծառայությունից: ԵԿՄ-ից Մանվել Գրիգորյանը թողեց գնաց, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում էին ակտիվ այդ կառույցը ներքաշել քաղաքականության մեջ, այդ մարդիկ շարունակել են այդ գործն առանձին զորամասերում և դրա մասին զեկուցվում էր, բայց բանակի զորանոցային վիճակի բերելը, և այն հրամանը, որ ՊՆ-ի կողմից արձակվել էր, որոշակի պատնեշ էր: Դրանից հետո անվտանգության ծառայության ղեկավարի կողմից տագնապալից զեկույցներ էին գալիս, ինքն ասում էր, որ հնարավոր է պրովոկացիա անեն՝ բավականին զինված մարդիկ կան, երկու գործարար խմիչք էին բերում, ցուրտ էր, հնարավոր էր յուրաքանչյուր պատահական բախում վերագրվել հատուկ ծառայություններին, և հետո տակից դուրս չէինք գա: Վտանգը մեծ էր: Երկրորդ՝ մենք պատերազմական վիճակում ենք, կարող է ներքաղաքական ճգնաժամ հրահրելու նպատակով հենց ներսում նման գործողություն արվի Հայաստանում և ոչ ոք չէր կարող բացառել դա: Երրորդ՝ որոշ մարդիկ որոշ խմբեր փորձեն լարել իրավիճակը և, պատկերացրեք, մի նման բան ամբողջովին կպայթեցներ իրավիճակը և երկրորդր՝ կմնար, այսպես ասեմ, իշխանությունների վրա: Հիմա նման տեղեկությունների մասին նամակ ստանալուց հետո ի՞նչ պետք է աներ ոստիկանապետը, չկար նման ոստիկանապետ, ով նման նամակ ստանալուց հետո միջոցներ չձեռնարկեր: Ոստիկանության համար այլ ելք չէր մնում, քան տեղազզնում կատարել և բացառել նման գործողությունները»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 101


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v