• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ալումյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը հստակ հերքել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելու հանձնարարություն է եղել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատավարությունը: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հատվածներ մեջբերեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքից: Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա:

Ալումյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը ուղիղ հերքել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ասածը՝ հայտնելով, որ 2008 թվականի փետրվարի 23-ի խորհրդակցության մանրամասները չի հիշում: «Խորհրդակցությունը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է ԶՈւ բարձրաստիճան սպայական կազմը: Ընդհանուր նպատակն է եղել ԶՈւ ղեկավարությանը նախազգուշացնել, որ ցուցարարների ղեկավարները այդ պրոցեսների մեջ են ներգրավում ԶՈւ սպաներին»:





Ալումյանի խոսքով՝ սա կարևոր հատված է, այսինքն՝ խորհրդակցության նպատակը եղել է այն, որ ԶՈւ սպաներին զգուշացնեն չներգրավվել գործընթացի մեջ:

Սերժ Սարգսյանն ասել է, որ ցուցարարներին էր միացել պաշտպանության փոխնախարարներից մեկը, բանակցություններ էին վարվում, որ մյուս փոխնախարարն էլ միանար: «Ուստի պետք էր թույլ չտալ և կանխել այդ ամենը»,- նշել է նա:

Ըստ Հայկ Ալումյանի՝ այսինքն՝ ցույցերը կազմակերպողներն ամեն ինչ անում էին, որ բանակի սպաներին ներքաշեին պրոցեսների մեջ: Եվ սա էր պետք կանխել: Եվ, ըստ փաստաբանի, դժվար էր պատկերացնել այն աղետալի հետևանքները, եթե ընդդիմության առաջնորդներին դա հաջողվեր անել:

Նա շարունակեց Սերժ Սարգսյանի ցուցմունքից հատվածներ ներկայացնել. «…Եվ դա առիթ հանդիսացավ, որ ՀՀ նախագահը իրավացիորեն հանձնարարական տվեց, որ կամ դիմում են գրում ու դուրս են գալիս ԶՈւ համակարգից, մնում եմ ԵԿՄ-ում, կամ էլ դիմում են գրում ու դուրդ են գալիս ԵԿՄ-ից և կատարում են իրենց ծառայողական պարտականությունները»: Հայկ Ալումյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի այս ցուցմունքը հաստատում է այն, ինչը փաստաբաններն ու Քոչարյանը դեռևս նախորդ տարվա հուլիս ամսից էին ասում:

Քննիչը հետևյալ հարցն է ուղղել Սերժ Սարգսյանին՝ «քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռևս 2008 թվականի փետրվարի 23-ին Ալումյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը հստակ հերքել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելու հանձնարարություն է եղելՊաշտպանության նախարարության բարձրաստիճան հրամանատարական կազմի հետ անցկացված հանդիպման ժամանակ, երբ ոչ մի տեղեկություն չի եղել հավաքների ոչ խաղաղ լինելու մասին, նախագահ Քոչարյանը բանավոր հրաման է տվել՝ նշելով. «ժամը 00-ից հայտարարվում է արտակարգ դրություն»:

Նույն օրը Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից արձակվել է 0038 հոյժ գաղտնի հրամանը, որով ըստ էության գործի է դրվել ռազմական դրությանը համարժեք բանակի օգտագործման մեխանիզմը: Դեռևս 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ սահմանադրական կարգի տապալման, ներքին անվտանգության դեմ ոտնձգության վերաբերյալ ինչ տեղեկություններ են եղել, որոնք հիմք են հանդիսացել օգտագործել Զինված ուժերը»:

Սերժ Սարգսանը տվել է հետևյալ պատասխանը. «Ես կարծում եմ՝ ձեր գնահատականը սխալ գնահատական է: Ես չեմ հիշում Քոչարյանի նման խոսքերը, չի եղել նման բան: ԶՈւ ուժերը զորանոցային վիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ: Եվ անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարարը, ապա ես էլ նման կերպ կվարվեի, հրաման կստորագրեի զորքը զորանոցային վիճակի բերելու մասին: Եվ իմ կարծիքով այդ ժամանակ դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»:

Քննիչը Սերժ Սարգսյանին հարցրել է՝ «դո՞ւք եք Ռոբերտ Քոչարյանին, այն բանից հետո, երբ նա ասել է՝ 00-ից արտակարգ դրություն է հայտարարվել, ասել, որ Երևանի կայազորի պետին տեղակալներ են պետք»: Սա, ըստ Ալումյանի, շատ չհարգված հնարք է:

Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Կրկնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը նման բան չի ասել արտակարգ դրություն հայտարարելու մասին: Երկրորդ, ես չեմ բացառում, որ կարող եմ զուտ հարցրած լինել՝ կայազորի պետը ունի՞ տեղալաներ, թե ոչ: Ես լինելով 9 տարվա պաշտպանության նախարար՝ ասել եմ, որ ցանկացած հրամանատար պետք է ունենա տեղակալներ, որպեսզի իր առջև դրված խնդիրները լուծի»:

Այսինքն, Ալումյանի խոսքով, Սերժ Սարգսյանը հստակ հերքել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելու հանձնարարություն է եղել: Բայց Արշակ Կարապետյանը իր ցուցմունքում հստակ շեշտել է, որ Ռոբերտ Քոչարյանը փոտրվարի 23-ին խորհրդակցության ժամանակ ասել է՝ «այսօրվանից 00 ժամից հայտարարում եմ արտակարգ դրություն»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 63


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →