Համաձայնագրերից երևում է, որ ԼՂ-ն հակամարտության հիմնական կողմ է․ Ադրբեջանի հարցերով փորձագետ
- 11.05.2019, 13:44,
- Լրահոս
- 0

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրում չկա և չէր էլ կարող լինել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ստորագրությունը, քանի որ փաստաթուղթը ստորագրում էին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարը, այսինքն՝ այն կողմերը, որոնք զինված ուժեր ունեին․
«Այսօր Ադրբեջանը փորձում է նույն հարթության վրա տեղավորել Ղարաբաղի իրենց նախկին համայնքային կազմակերպությունը՝ ԼՂ իշխանություններին փորձելով ներկայացնել իբր ԼՂ հայկական համայնքի ներկայացուցիչների, ինչը բոլոր համաձայնագրերում որևէ կերպ չի արտացոլվում։ Համաձայնագրերից հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության հիմնական կողմ է»։
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 327