Բենզինի ու գազի շուկայում կան նախկին օլիգարխներ, որոնք կարծես չափի զգացումը կորցրել են » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Բենզինի ու գազի շուկայում կան նախկին օլիգարխներ, որոնք կարծես չափի զգացումը կորցրել են

Բենզինի ու գազի շուկայում կան նախկին օլիգարխներ, որոնք կարծես չափի զգացումը կորցրել ենԿառավարության նիստում վարչապետն անդրադարձավ գազալցման կայաններում սեղմված բնական գազի չափման միավորը խմ-ից կգ-ով փոխարինելու հետ կապված ի հայտ եկած խնդիրներին: «Մենք օրենսդրական նախաձեռնությունը քննարկել ենք, մի քանի անգամ արձանագրել ենք, որ դա անում ենք սպառողների շահերի պաշտպանության համար և հավաստիացումներ ենք ստացել, որ այն չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել»,- ասաց նա:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ բենզինի շուկայում ուսումնասիրությունն են սկսել. «Եթե տեսնենք, որ չհիմնավորված գնի բարձրացում կա, եթե պարզենք, որ կան հակամրցակցային համաձայնություններ, համապատասխան քայլեր կարվեն»:

Փաշինյանը նշեց, որ ուզում է բոլորի ուշադրությունը հրավիրել գազի և բենզինի ոլորտում առկա մի խնդրի վրա. «Քաղաքական առնչություններ ունեցող որոշ մարդիկ կան, նույնիսկ մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ, և ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի քաղաքական շահարկումների առիթ տալ այս հարցը: Բենզինի ու գազի շուկայում կան նախկին օլիգարխներ, որոնք կարծես չափի զգացումը կորցրել են: Մենք պետք է սրանով շատ լուրջ զբաղվենք, միգուցե մենք դանդաղում ենք. հանրությունն է դժգոհում և ոմանք էլ դրանից առիթավորվում են: Ես շատ հստակ ասում եմ, եթե բոլոր այն մարմիները, ովքեր պետք է զբաղվեն այս ոլորտներով, շատ արագ զբաղվեք: Այսպիս բան պետք է թույլ չտանք, հնարավոր է՝ շատ մեղմ ենք վարվում մարդկանց հետ. իրանց թվում է, թե կատակ ենք անում»,- զգուշացրեց վարչապետը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 204


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v